19:00 - 14/Ноябрь/2017  #Международный #Армения

Կոմիտասը և Թումանյանը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում

 

Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկելու Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում:

Հայաստանի կողմից` Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի, հայտնի որպես` Կոմիտաս վարդապետի (1869-1935թթ.) ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ստացել են կազմակերպության հավանությունը:

 


#Կոմիտաս  #Թումանյան  #ՅՍՆԵՍԿՕ 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему