18:31 - 14/Ноябрь/2017  #Общество

Ռ. Մարտիրոսյան. Գիտության ֆինանսավորմամբ տարածաշրջանում Հայաստանը ամենավերջինն է

 

«Գիտելիքահենք տնտեսություն և նման տնտեսության վրա խարսխված պետության մասին Սերժ Սարգսյանի և տարբեր վարչապետների տարիներ ի վեր հնչեցրած հայտարարությունների ֆոնին՝ պարզվում է գիտությանը հատկացվող ֆինանսավորմամբ տարածաշրջանում Հայաստանը ամենավերջին տեղում է», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով, թե գիտությանը Հայաստանի իշխանությունները հատկացրել են երկրի ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, իսկ, օրինակ, Ադրբեջանը՝ 0.6 տոկոսը, Վրաստանը՝ 0.4 տոկոսը: 

«Այս տարածաշրջանում չկա մի երկիր, որ գիտությանը տրամադրված պետական միջոցները մեզանից քիչ լինի», - նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:


#Ռադիկ Մարտիրոսյան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему