17:59 - 14/November/2017  #TV Hayastan 24

«Ազատ խոսք». Մոնումենտում ուրիշ դղյակ չկա՞

 

«Հայաստան 24»-ի եթերում այսօր նորից կանդրադառնանք Ազգային Ժողովի դիմաց «Առինջ մոլի» առևտրականների կազմակերպած բողոքի ցույցին:

Ինչպես ասում են՝ կենացները քաղցրանում են: Այսօր առևտրականները արդեն ոչ միայն բողոքում էին հարկային տեսուչների պահվածքից, այլև պահանջում էին, որ խորհրդարանական ինչ-որ հանձնաժողով ստեղծվի, որտեղ նրանք ներգրավված կլինեն, որպեսզի այդ հանձնախումբը պարզի, թե որտեղից վարչապետին և ՊԵԿ նախագահին այդքան ունեցվածք:
Ընդ որում՝ ակնհայտ է, որ այս հարցը քաղաքական ուժերին ավելի շատ էր հետաքրքրում, քան առևտրականներին: Համենայն դեպս՝ քաղաքական գործիչների գնահատականներն ավելի կոշտ էին:

Հիմա արդեն ակնհայտ է, որ սա, այսպես ասենք, այնքան էլ սոցիալական խնդիր չէ: Պարզ ասենք. սա քաղաքական խնդիր է: Եթե կուզեք՝ մեծ խաղ, որտեղ տոնավաճառների առևտրականները, ցավոք, ընդամենը զինվորների դեր են կատարում, իսկ թիրախը վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա թիմը: Վերջին հաշվով՝ եթե դետալները մի կողմ ենք թողնում (ասենք՝ կարգոներ, կիլոգրամը 3 դոլար, իրական շրջանառություն, ավելորդ թղթաբանություն և այլն), ի՞նչ է ստացվում: Տակը ի՞նչ է մնում: Մնում է հետևյալը. առևտրականները ասում են՝ այո, մենք չենք վստահում հարկային տեսուչներին, չենք ուզում ցույց տալ իրական շրջանառությունը, շատ էլ լավ ենք անում: Պարզ ասած՝ շատ էլ լավ ենք անում, որ բյուջեից գողանում ենք, դուք մեզանից հազարապատիկ շատ եք գողանում, դուք մեր գողացածի վրա աչք փակեք, որ մենք էլ սուս մնանք, թե չէ՝ մենք էլ ձեր գողացածը կբացահայտենք:

Ամբողջական՝ տեսագրությունում

Արմեն Բաղդասարյան

#«Ազատ խոսք» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions