22:30 - 14/Ноябрь/2017  #Политика

Ափսոս, Սերժ Սարգսյանը հյուրեր ունի

 

«Առինջ մոլ», «Մալաթիա» և մի քանի այլ առևտրի կենտրոնի աշխատակիցները Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նոր կարգավորումների։ Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ «Համերաշխություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ներսիսյանը այն հարցին, թե ինչ գործողությունների են դիմելու, կգնան, օրինակ, նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա անելու, ասել է «Նախագահն ընենց մարդ ա, ես իրան շատ եմ հարգում, շատ սկզբունքային մարդ ա, հաստատ այս հարցերը չի թողի սենց մնա: Ես իմ խորին համոզմունքն եմ ասում: Նախագահն ուրեմն, շատ հյուրեր է ունենում, չենք ուզում այդ մարդուն խանգարած լինենք, դրա համար մենք հավաքվելու ենք այսուհետև ԱԺ-ի դիմաց, որ այդ մարդու գործերը չխանգարենք»:

Հասկանում եք, չէ՞: Մեր երկրում Սերժ Սարգսյանը ոչ մի բանի համար պատասխանատու չէ: Ինքը պետության հոգսերով զբաղվելու ժամանակ չունի, քանի որ հյուրեր է ընդունում:

Տնտեսությունը կաթվածահար վիճակում է, արտագաղթը չի դադարում, քաղաքական դաշտը սատկած է, աղքատների թիվը աճում է, բայց մեղավորը Սերժ Սարգսյանը չէ: Հետո՞ ինչ, որ երկրի նախագահ է համարվում:

Այ, վարչապետը ուրիշ բան: Սաղ ինքն է մեղավոր: ԱԺ նախագահն էլ է մի թեթև մեղավոր: Մեկ էլ՝ ՊԵԿ-ը: Հարկայինները համը հանում են, եթե Սերժ Սարգսյանը զբաղված չլիներ, այդ հարկայինների ականջները կոլորեր: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը սկզբունքային մարդ է: Թագավոր տղա է, հաստատ ժողովրդի մասին է մտածում:

Արմեն Ներսիսյանը, որն այս կինոյի հեղինակներից է, այնքան ապաշնորհ կերպով «պալիտ» եղավ, որ բողոքի այդ ակցիան ընդամենը ուղղորդված է կոնկրետ իշխանավորների կողմից, կոնկրետ իշխանավորների դեմ, որ հաջորդ անգամ նմանատիպ շոու սարքելիս լավ կլիներ, մի քիչ պարապած գային:


#Ռեպլիկ  #Սերժ Սարգսյան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему