23:00 - 14/November/2017  #Lifestyle

Աստղագուշակ. Նոյեմբերի 15

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ոչ մի անակնկալ չի կարողանա Ձեզ հունից հանել: Հնարավոր է՝ չծրագրված ինչ-որ իրադարձություններ ժամանակավորապես Ձեզ շեղեն, սակայն դա չի խանգարի, որ սթափվեք և Ձեր գործերն ավարտին հասցնեք: Այնպես որ օրն ընդհանրապես կանցնի արդյունավետ, հատկապես եթե Դուք չնյարդայնանաք անդուր խոչընդոտների պատճառով:

***

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր ստեղծագործական պոռթկումը Ձեզ կպատի անսպասելի, առանց զգուշացնելու, ճիշտ ցունամիի պես: Ալիքը կողողի Ձեզ ոտքից գլուխ և կտանի անծանոթ հեռուներ, կստիպի մոռանալ ընթացիկ բոլոր հարցերի և ծրագրերի մասին: Սակայն վերջում, մեկ էլ տեսար, իրենից հետո կթողնի մի անգին ադամանդ:

***

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր Ձեր կյանք կներխուժի թարմ հոսանք: Հնարավոր է՝ դա նոր, անսովոր զգացմունք է: Իսկ գուցե պատահական հայացքը սովորական իրերի վրա Ձեզ կստիպի նրանց մեջ տեսնել անսպասելի իմաստ: Զգու՛յշ եղեք, հանկարծ չկորցնեք Ձեր գլուխը: Այս իրադարձությունների հետևանքը դեռ երկար կզգացվի Ձեր ճակատագրում…

***

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հանգիստ է և դրական լիցքեր ունի: Այնուամենայիվ, հնարավոր են անականկալ շրջադարձեր: Բացառված չէ, որ ինչ-որ հանդիպում փոխի Ձեր բոլոր պլանները: Սակայն այդ իրադարձությունները ժամանակավոր բնույթ կունենան: Դա նման կլինի ամառային տեղատարափ, բայց կարճատև անձրևի, որից հետո նորից կշողա արեգակը:

***

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վաղ առավոտից Ձեր հոգում կսկսի սեղմվել մի անտեսանելի զսպանակ: Թե՛ շրջապատողները, թե՛ Դուք դա կարող եք չնկատել, իսկ երբ նկատեք, արդեն ուշ կլինի: Եթե զսպանակը պոկվի, աղետն անխուսափելի կլինի: Իսկ օրը լեցուն է իրադարձություններով, որոնք կարող են անակնկալ զայրույթի պատճառ դառնալ: Կողքից դա նման կլինի բենզիզնի տակառի մոտ լուցկիներով խաղալուն…

***

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր աստղերը բարեհաճ են Ձեր նկատմամբ: Օրը դրական է, առանց էական ցնցումների: Ե՛վ հանգստանալու, և՛ գործ անելու ժամանակ կունենաք: Իսկ տհաճ շրջադարձերից Ձեզ կփրկի Ձեր ներքին շրջահայացությունը և ինտուիցիան:

***

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ լիարժեք հանգիստ է անհրաժեշտ ամենամտերիմ մարդկանց շրջապատում: Ավելի շուտ, ազատ ժամանակը կցանկանաք տանն անցկացնել, սակայն օրվա ընթացքում Ձեր պլանները մի քանի անգամ կփոխվեն: Չնայած Դուք տրամադրված չեք ինչ-որ բան նախաձեռնելու, սակայն հաճույքով կընդունեք ընկերներին հյուր գնալու կամ զբոսնելու առաջարկը: Կարևոր է, որ այդ առաջարկն անի մի մարդ, որի հետ Դուք իսկապես Ձեզ լավ եք զգում:

***

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավականին հաջող է: Առավոտից աստղերը Ձեզ դրական տրամադրություն կպարգևեն՝ օժտելով հանգիստ և վստահ ուժով: Ի դեպ, այսօր թուլանալ պետք չէ. օրվա ընթացքում ճակատագիրը մի քանի անգամ Ձեզ հիանալի հնարավորություն կտա Ձեր հակառակորդներին և մրցակիցներին հաղթելու համար: Եթե այս հնարավորությունը բաց թողնեք, ապա դեռ երկար կափսոսաք դրա համար…

***

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր Ձեզ են սպասում բազմազան անակնկալներ: Ձեր սրտում կարող է հանկարծ բռնկվել անսպասելի և բուռն կիրք, որը հազիվ թե սահմանափակվի սովորական սիրավեպով: Եթե նույնիսկ այդ սիրավեպը երկարատև չլինի, Ձեր հոգում կթողնի անջնջելի հետք: Զգացմունքները կարող են հորդել այնքան անսպասելի, որ Դուք բացարձակապես չեք հասցնի դրանց համար նախապատրաստվել: Կարող են և չհորդել, նայած ում բախտը կբերի…

***

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք կուզենաք վերջապես հանգստանալ և թուլանալ, սակայն դժվար թե կարողանաք: Հենց հարմարավետ տեղավորվեք բազկաթոռում՝ ցանկանալով ոչինչ չանել առաջիկա ժամերին, հանգամանքները Ձեզ կստիպեն կտրուկ փոխել պլանները: Կամ Ձեր գլխում շատ անսպասելի գաղափար կծնվի, և Դուք կհիշեք «Ցանկալին պարտադիրից լավ է» բանաձևը:

***

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր Ձեզ համար ամենաարդյունավետ ճանապարհը հանգամանքներին չընդդիմանալը և հոսանքին չհակառակվելն է: Ճակատագրի դեմ կռվելն անիմաստ է, ավելի անիմաստ է խիստ ծրագրով առաջնորդվելու ձգտումը: Իհարկե, կարելի է ծրագրեր կազմել, բայց պետք է պատրաստ լինեք նրան, որ օրվա ընթացքում դրանք բազմիցս կփոխվեն: Վստահե՛ք Ձեր սրտին, այն Ձեզ կհուշի, թե ինչ անեք անսպասելի իրադրություններում:

***

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ավելի լավ է՝ Ձեզ սադրանքների չենթարկեն, թեպետ թվում է՝ հանգիստ եք և խաղաղասեր: Ոչ միայն շրջապատողներին, այլև հենց Ձեզ կթվա, որ ամենախաղաղ մարդն եք, սակայն սա ավելի անսպասելի կդարձնի նյարդայնության անակնկալ պոռթկումը: Մի խոսքով, թող Ձեզ այսօր հանգիստ թողնեն, այդպես բոլորի համար լավ կլինի:


Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions