loader

Աղետ՝ ՀՀԿ ուղեղներում. «Կեղծիքի անատոմիա»

Ցանկացած ավարտին չհասցված գործ հետագայում ունենում է ավելի վատ հետևանքներ, քան եթե այն ի սկզբանե ընդհանրապես չսկսվեր: Այո, Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, բայց այն դեռ իր շարունակությունը չի ունեցել և կարող է ժամանակի ընթացքում նաև զրոյացնել արդեն առկա ձեռքբերումները: Ճիշտ է՝ մի քանի արդար և ազատ ընտրություններն էականորեն կփոխեն իրավիճակը երկրում, բայց նախ դրանք պետք է անցկացնել, և երկրորդ՝ գործող գործադիր իշխանությունը պետք է կամք դրսևորի և հասնի նրան, որ հեղափոխությունը տարածվի իշխանության մյուս ճյուղերի վրա:

Այս օրերին հատկապես շատ խոսվեց դատական իշխանության մասին: Օրենսդիր մարմնի արձակուրդի և դատական իշխանության աննախադեպ ծանրաբեռնվածության պատճառով հակահեղափոխության հիմնական օջախ հռչակվեց երրորդ իշխանությունը: Բայց Ազգային ժողովի աշխատանքների վերսկսումից հետո ակնհայտ կդառնա, որ այս օջախում հակահեղափոխությունը շատ ավելի վտանգավոր է և ագրեսիվ:

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար 45 պատգամավորի կողմից երաշխավորագրեր ստորագրելը և Բաբլոյանի կյանքում առաջին տեսաուղերձը միայն նախերգանքն են:

Խորհրդարանում Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը դեռևս ունեն կայուն մեծամասնություն, որը հարմար առիթի դեպքում հարվածելու է գործադիր իշխանությանը: Եվ ամենևին պետք չէ խաբնվել ՀՀԿ-ի մեծամասնությանը ֆորմալ կորցնելուն: Խմբակցությունից հեռացած պատգամավորները և Դաշնակցությունը շատ արագ հետ կգան այնտեղ, որտեղից, իբր, հեռացել են: Իսկ ի՞նչն է պատճառը, որ պատգամավորները չեն հաշտվում նոր իրողությունների հետ և չեն ցանկանում հասարակության մյուս հատվածների հետ կառուցել նոր Հայաստան: Պետք է խոստովանել, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է 2017-ի Ազգային ժողով բերել կամիկաձե հանցագործ-կարիերիստների մի չտեսնված աստղաբույլ: Մարդիկ, որոնք բազում հանցագործություններով են կապված նախկին իշխանության պարագլուխների հետ:

Երիտասարդներ, որոնք այնքան վարկաբեկվեցին, որ հասկանում են՝ նոր շրջափուլում իրենք այլևս անելիք չեն ունենա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Սերժ Սարգսյանին հաջողվել է բանիմաց և խելացի երիտասարդներից ստանալ զոմբիների, որոնք չեն հավատում, որ անփոխարինելիից հետո էլ կյանք է լինելու: Տարիներ շարունակ նրանց նետելով ռազմաճակատի ամենախոցելի հատվածերը, նրանց ստիպելով պաշտպանել ռեժիմի հանցագործ և սխալ որոշումները՝ երիտասարդների այդ խումբն օբյեկտիվորեն վաստակել է հասարակության հակակրանքը: Եվ այժմ նրանք չունեն այլ տեղ գնալու, քան կառչած մնալու Սարգսյանի բարոյալքված սայլին: Հաշված օրերի ընթացքում փլուզվեց երիտասարդների կյանքի հետագա տեսլականները և ակնկալիքները: Ապրիլի սկզբին Հռոմի սրճարաններից մեկում նրանք ծրագրեր էին կազմում, թե ինչպես են ընդամենը մի քանի տարի հետո դառնալու այս երկրի միակ բաժնետերերը:

Ամբողջական՝ տեսանյութում:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս