loader

Ծառուկյանը կաղում է տարրական մաթեմատիկայից. «Կեղծիքի անատոմիա»

1991 թվականից հետո Հայաստանը վայելում է իր նորագույն պատմության ընտրական գործընթացների և քարոզչության, թերևս, ամենաազատ փուլը: Նոր իշխանության, ընդդիմադիր ուժերի, որոնց մեծ մասը նույնպես կառավարության մաս են և հասարակության համար սա լինելու է լրջագույն քննություն: Պետք է պատասխանվի՝ ապրիլ-մայիսին հաջողակ հարցատոմս էր ընդամենը քաշվել, թե մենք բոլորս տիրապետում ենք ամբողջ հարցաշարին: Որպես հասարակություն՝ պատրա՞ստ ենք թևակոխել զարգացման նոր փուլ, թե՞ ուղղակի աստղերը լավ էին դասավորվել միայն գարնանը:

Անշուշտ, ձախողված կարելի է համարել ընտրական գործընթացների անվիճարկելի առաջատարի՝ «Իմ քայլը» շարժման ղեկավար Հայկ Մարությանի քարոզարշավի մեկնարկը: Նիկոլ Փաշինյանից կպահանջվի անմարդկային ջանքեր և հռետորական արվեստի նորանոր գոհարներ, որպեսզի Հայկ Մարությանի նորամուտի խոսքերը մատնվեն մոռացության: Բայց հանուն ճշմարտության պետք է ֆիքսել, որ ամենևին էլ Հայկ Մարությանն առաջինը չէր, որ ասաց՝ մեր թիմի դեմ խաղ չկա: Եվ մեր ակնարկը չի վերաբերում տարիներ առաջ ոմանց շուրթերից հնչած նմանատիպ ձևակերպումներին: Ըստ էության՝ Մարությանից երկու ամիս առաջ նրա խոսքերը կյանքի էր կոչել հենց վարչապետը, երբ առաջադրեց Մարությանին իբրև իշխող ուժի թեկնածու: Մեսիջը հստակ էր՝ կապ չունի, որ Մարությանը քաղաքական գործիչ չէ, չունի կառավարման փորձ և դեռևս ընդդիմադիր հարթակում առաջացնում էր ամենահակասական տպավորությունները: Մեր ժողովրդականությունն այնքան հզոր է, որ ում էլ առաջադրենք, միևնույն է, ստանալու է երևանցիների քվեն:

Ընդամենն օրեր անց մենք կստանանք այն հարցի պատասխանը, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ: Կոալիցիոն ավագանի կազմելու դեպքում այսինքն, եթե Մարությանը ստիպված լինի ստանալ ևս մեկ կամ մի քանի կուսակցական ավագանու անդամների քվե քաղաքապետ կարգվելու համար, միանշանակ կփաստվի՝ Փաշինյանը սխալ էր: Կարծում ենք՝ հենց այս հանգամանքով է պայմանավորված, թե հակահեղափոխական ակտիվությանը, և թե այն ուժերի ոգևորությունը, որոնք չգիտեն՝ սև են, թե սպիտակ, բայց հեղափոխությանը միացել են հաղթանակից վայրկյաններ առաջ կամ հետո:

«Կեղծիքի անատոմիա» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նրա «ռուպռը» հանդիսացող «Կենտրոն» հեռուստաընկերությանը: Անտեսելով «ԶԼՄ մասին» օրենքը և էթիկան՝ սույն լրատվամիջոցը լուրերի մեկ թողարկման ժամանակ մի քանի անգամ՝ սկզբում, մեջտեղում և վերջում, անդրադառնում է Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը ԲՀԿ-ի Երևանի ավագանու անդամների հետ: Անծանոթ դիտորդին մի պահ կթվա, թե ԲՀԿ-ն միայնակ է մասնակցում ընտրություններին: Եթե ոմնաց մոտ, գոնե, սև և սպիտակ է, ապա սրանց մոտ միայն սպիտակ հագուստով Ծառուկյանն է: Եվ, իհարկե, նորից խոսքը՝ գործ է: Եթե հիշում եք, անցյալ տարի խորհրդարանական ընտրություններից առաջ հատնվել էին շեյխեր, որ Ծառուկյանի՝ վարչապետ դառնալու դեպքում խոստանում էին միլիարդավոր դոլարների ներդրում Հայաստանում: 

Ամբողջական՝ տեսանյութում: 

   

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս