loader
Չգնաք անտառ, չընկնեք Սերժի և Ռոբերտի խելքին. «Կեղծիքի անատոմիա»

Չգնաք անտառ, չընկնեք Սերժի և Ռոբերտի խելքին. «Կեղծիքի անատոմիա»

Ավգյան ախոռները մաքրելու ակտիվ ֆազայի երկրորդ փուլի մեկնարկը, որքան էլ տարօրինակ է, տրվեց հակահեղափոխական ճամբարից: Պարզ է՝ ներկա պահին նրանք նման մտադրություն չունեին: Պարզապես ապագա փազլի մի կարևոր մասնիկ էին ավելացնում: Մասնիկ, որ պետք կգար գարնանը նախատեսվելիք ընտրություններից առաջ: Բայց, ինչպես վերջերս հաճախ է լինում նախկին իշխանությունների կողմնակիցների հետ, իրենք ընդունեցին օրենք, որը կծառայի ներկա և հաջորդ իշխանությունների շահերի սպասարկմանը: Սուպեր վարչապետի անսահմանափակ լիազորությունների մասին օրենքը նույնպես գրվեց այլ մարդու համար, բայց այժմ այն ծառայում է իբրև զսպաշապիկ, որպեսզի իշխանությունը կորցրածը չկարողանա վերականգնել:

Կարծում ենք կռահեցիք` խոսքն ԱԺ կանոնակարգ օրենքում հապճեպ կատարված փոփոխությունների մասին է: Սույն օրենքն ունի սահմանադրական օրենքի կարգավիճակ: Այսինքն՝ հասարակ օրենք չէ: Եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչի այս օրենքն, ապա այն կարող է վճռորոշ դեր խաղալ նշմարվելիք հակամարտության մեջ: Հասարակության բացարձակ ճնշող հատվածը մերժում է նախկին իշխանություններին: Պատրաստ է շատ թերություններ և թերացումներ ներել գործող կառավարությանը` մինչև չի անցել նախկինի վերադարձման վտանգը: Բայց հանրապետականների իրավաբանների խմբակը որոշել է, որ կարող է մեկ օրենքով փոխել Հայաստանի զարգացման վեկտորը: Որոշել է, որ մեկ օրենքի ընդունումով կարելի է արհամարհել հասարակության քաղաքական նախապատվությունները: Որոշել է` հասարակական մոբիլիզացիայի և քաղաքացիների սեփական իրավունքների պաշտպանության դեմը կարելի է առնել գիշերով՝ գաղտագողի անցկացրած նիստով:

Այս օրերին ամենից հաճախ հնչող հարցերից է` հասկանալի է ՀՀԿ-ի մոտիվացիան, բայց ինչո՞ւ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն գնացին ինքնաոչնչացման ճանապարհով: Նախ, միանշանակ, իրենց ազդեցությունն ունեցան Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: Ակնհայտ դարձավ` նրանք ոչ միայն հեռանկար չունեն ապագա իշխանական խճանկարում, այլ ընդհանրապես քաղաքական խճանկարում: Այն փոքրաթիվ ուժերը, որոնք դեռ չէին ըմբռնել նոր իրողությունները, վերջնականապես գիտակցեցին, պետք չէ հույսեր փայփայել ԲՀԿ-ի հետ: Իսկ Դաշնակցության մեկ տոկոսը կրկին վերահաստատեց 100-ամյա ճշմարտությունը` ՀՅԴ-ն Հայաստանում անելիք չունի: Եվ այո, այս իրավիճակը նրանց ժամանակավոր նետեց մեկի գիրկը, ում հետ կապն ինքնին մերժելի է:

Վերոհիշյալ քաղաքական ուժերի վարքագիծը նման է նոր ամուսնալուծվածի տրամաբանությանը: Հարբել և հիշել նախկին սիրեկանին, ում հետ այլևս հարաբերություն կառուցել հնարավոր չէ, բայց նախկին զույգին կարելի է բան հասկացնել և ցավեցնել: 

Ամբողջական՝ տեսանյութում: 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս