loader

Դեժավյու. «Կեղծիքի անատոմիա»

Քաղաքական նոր իրողությունները մեր կյանք մտցրեցին նաև հին և նոր շատ բառեր և հասկացություններ: Հներից հատկապես տպավորիչ են հակահեղափոխություն և սաբոտաժ բառերը: Սրանք լրիվ մոռացված տերմիններ էին, և միայն Պատմության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեին իմանալու, թե 100 տարի առաջ ի՞նչ մարտահրավերների հետ է առնչվել բոլշևիկյան կառավարությունը:

Նորերից իր հաստատուն տեղը գրավեց լայվը, ֆեյսբուքյան լայվը: Մի երևույթ, որ 3 ամիս առաջ հատուկ էր միայն գլամուր երիտասարդությանը:

Եվ այժմ դժվար է պատկերացնել հաջողակ քաղաքական գործչի առանց լայվի և որակով սելֆիների: Դժվար է պատկերացնել հեռուստատեսության լուրերի թողարկում առանց կառավարության անդամներից մեկի լայվի մասին հիշատակումների:

Հանուն արդարարության պետք է նշել, որ հակահեղափոխություն և սաբոտաժ հասկացություններն ավելի շատ օգտագործում էին քաղաքագետները և ֆեյսբուքյան օգտատերերը, քան նոր կառավարության անդամները: Հատուկ հիշատակման է արժանի այն փաստը, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նշեց՝ չկա սաբոտաժ նախկին իշխանությունների պետական ապարատում մնացած կողմնակիցների և օլիգարխիայի կողմից: Իսկ մայիսի 28-ին Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ճառում երկու անգամ հատուկ շեշտեց՝ այլևս երբեք չի լինելու վերադարձ անցյալին: Այս փաստումը մեծ ոգևորություն առաջացրեց հասարակության մեջ:

Ինչ վերաբերում է սաբոտաժին, ապա փողոց փակելու պրակտիկան երբեմն դրսևորվում է հանրապետության տարբեր քաղաքներում և գյուղերում, ու Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ ստիպված է եղել դիմել հատուկ կոչերով՝ դադարեցնելու նման գործելակերպը և կառավարությանը հնարավորություն տալու լուծելու առկա խնդիրները: Եվ, որպես կանոն, այդ կոչերից հետո ակցիաները դադարեցվել են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս