loader
Եղիազարյանին տեսիլքներ են հետապնդում. «Կեղծիքի անատոմիա»

Եղիազարյանին տեսիլքներ են հետապնդում. «Կեղծիքի անատոմիա»

Մեկ շաբաթից ավել է, ինչ երկիրն ապրում է Հունան Պողոսյանի նշանակման դարդով: Նշանակովի պաշտոն, որ ցանկացած պահի հնարավոր է չեղարկել: Եթե նախարարներին հեռացնում են հանրահավաքի ընթացքում, ապա Պողոսյանին կարելի է հեռացնել ավտոմեքենայում կամ վերելակի մեջ: Սակայն այս նշանակումը շատ փակագծեր բացեց և հարցերի պատասխանեց: Բուռն արձագանքներ առաջացրած նշանակումը նաև հարստացավ այն հանգամանքով, որ ժամանակագրական առումով համընկավ ՏԻՄ ընտրությունների հետ: Եվ հատկապես Սյունիքի մարզկենտրոնում տեղի ունեցած ընտրությունների հետ:

Նախ՝ շատ մեծ կասկածանքի տակ դրվեց ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումը, թե ինչ կատարվում է, կատարվում է ժողովրդի անունից և պահանջով: Անգամ թիմի անմնացորդ նվիրյալները չէին հանդգնում պաշտպանել Փաշինյանի որոշումը: Եվ միայն մի քանի կամիկաձեներ էին, որ անհաջող փորձեր էին անում: Ակնհայտ էր` հեղափոխությանը մասնակից և ջատագով ուժերը չէին ընդունում վարչապետի հիմնավորումները, թե ինչո՞ւ պետք է Պողոսյանը նշանակվի Սյունիքի մարզպետ: Եվ ահա այս ֆոնին էլ ավելի ակտիվացան այն ուժերը, որոնք պնդում էին` Հայաստանին սպառնում է նոր ռեժիմ, որը նախկինի պես հաշվի չի առնելու հասարակական կարծիքը: Այդ քննադատություններն էլ ավելի էին կարծրանում՝ հաշվի առնելով առաջիկա ընտրությունների ենթատեքստը: Այս թեմայով արտահայտվում են բոլոր նրանք, ովքեր չեն ալարում: Ռոբերտ Քոչարյանից սկսած, «մտահոգ» լրագրողներով շարունակած և ավարտած իրենց քաղաքագետ հռչակածներով:

Լեյտմոտիվը նույնն է` Փաշինյանն օգտվելու է ժողովրդի էյֆորիկ վիճակից, և ունենալու ենք, գրեթե, միակուսակցական խորհրդարան: Իսկ այն 30 տոկոսը, որ Սահմանադրությամբ վերապահված է ընդդիմությանը, լինելու է Փաշինյանի քիմքին համապատասխան ընդդիմություն: Եվ ահա անցած կիրակի այս պնդումների և Պողոսյանի նշանակելու ֆոնին տեղի ունեցան Կապանի քաղաքապետի ընտրությունները: Արդյունքում քաղաքապետ ընտրվեց անկուսակցական Փարսյանը` պարտության մատնելով «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին: Եվ ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ ժողովուրդն ընդհանրապես էյֆորիկ վիճակում չէ: Պարզվեց, որ ժողովուրդը կարող է իր քվեով պատասխանել իրեն համար անընդունելի նշանակմանը: Պարզվեց` Նիկոլ Փաշինյանի անձնական երաշխավորությունն առոչինչ է, եթե ոչ իշխանական թեկնածուն կազմակերպված է և վայելում է ժողովրդի համակրանքը: Բայց պարզվեց նաև կարևոր ևս մեկ հանգամանք՝ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չունի կառուցելու միակուսակցական համակարգ: Չունի ցանկություն ամեն գնով, ամեն տեղ հասնելու հաղթանակի:

Պարզվեց նաև, որ հանրության քաղաքական գիտակցությունն այնքան բարձր է, որ եթե անգամ իշխանությունը փորձի գնալ այդ ճանապարհով, ապա այն շատ արագ կմերժվի: Բայց դա չի խանգարում որոշ գործիչների անընդհատ երգել նույն երգը: ԱԱԾ պետի նախկին տեղակալն, իհարկե, ունի վառ ֆանտազիա: Ասում են՝ ժամանակին՝ իր պաշտոնավարման ընթացքում, նաև մշտապես օգտվել է տեղական նշանակության վանգաների ծառայություններից` քրեական գործեր բացահայտելու համար: Միգուցե բախտագուշակներն են Եղիազարյանին համոզել, որ Կիմ Իր Սենի Կորեայում հնարավոր էր, ասենք, Կեսոնի կամ Նասոնի քաղաքապետ ընտրվի ընդդիմադիր թեկնածուն: Տեսնես՝ բախտագուշակներն ինչպե՞ս են համոզել Եղիազարյանին, որ Հյուսիսային Կորեայում կա ընդդիմադիր, որ թեկնածու առաջադրի, իսկ այնուհետև հաղթի:

Տեսնես՝ Եղիազարյանը գիտակցո՞ւմ է, որ այսօրինակ հայտարարություններով ինքը ոչնչով չի տարբերվում «Blognews»-ի Կոստյայից և «Ադեկվատի» Նարեկից: Առաջինը Փաշինյանին անվանում է դուչե, իսկ երկրորդը հայտարարում է, թե Հայաստանում փաշիզմ է:

Թեպետ, ինչ-որ առումով Եղիազարյանը շահեկանորեն տարբերվում է վերոհիշյալ երկուսից: Չի գնում մարալիկցիներին հյուր, այլ, գրեթե, ամեն օր հյուր է գնում տիկին Անժելային: 

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս