loader
Էլեկտորատից բամփվածները. «Կեղծիքի անատոմիա»

Էլեկտորատից բամփվածները. «Կեղծիքի անատոմիա»

Կիրակի օրը երևանցիները վերահաստատեցին գարնան իրենց ընտրությունը և դրանով ավետեցին քաղաքական նոր գործընթացների մեկնարկը: Անգամ ամենաօպտիմիստական կանխատեսումներով հնարավոր չէր գուշակել, որ հեղափոխությունը գլխավորած ուժը կգրանցի նման ռեկորդային ցուցանիշ: Երկրորդ կարևորագույն արդյունքն ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումն էր, թերևս, առաջինը 91 թվականից հետո: Տապալվեց, կարելի է ասել, ջախջախվեց այն տեսակետը, թե մարդիկ ցանկանում են ընտրել 10.000 դրամով և նրանց դրանից բացի ոչինչ չի հետաքրքրում: Վերջին տասնամյակի՝ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի ամենամեծ մանիպուլյացիան ուղղակի մերկացվեց:

Եվ հիմա առանց շունչ քաշելու փորձում են նոր մանիպուլյացիա կիրառել: «Իմ քայլը» դաշինքի վստահության չափազանց մեծ տոկոսը պայմանավորված է հեղափոխության էյֆորիայով: Նախ, այդպիսի պնդում, թերևս, կարելի էր անել, եթե ընտրությունները կայանային հեղափոխությունից մեկ ամիս հետո, բայց ոչ 4.5 ամիս հետո: Եվ նաև չեն դադարում պնդել, թե կառավարությունը չունի որևէ հաջողություն և հատկապես տնտեսական և արտաքին քաղաքական հաջողություններ: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է լինի էյֆորիա:

Հանրապետականները և նվագախմբի մյուս տղաները չեն հասկանում, որ պնդելով, թե դեռևս կա էյֆորիա, ակամայից հաստատում են, որ ժողովուրդը ողջունում է կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը և Մարտի 1-ի բացահայտմանն ուղղված գործունեությունը: Չէ՞ որ, ըստ քննադատների, չկա ուրիշ հաջողություն, բայց ժողովուրդն ընտրում է իշխանությանը, ստացվում է՝ ընտրում են մի բանի համար, որ իշխանությունը շարունակի հետապնդել հանցագործներին:

Եվ եթե Հանրապետականներից նման տեքստեր լսելու առումով հանրության մոտ իմունիտետ է ձևավորվել, ապա «Բարգավաճ»-ից և «Լույս»-ից նման որակումներ լսելն ապշեցրեց ընտրողների մի հատվածին: Հատկապես բում առաջացրեցին Նաիրա Զոհրաբյանի, Արամ Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի, գրեթե, միաժամանակյա հայտարարությունները, թե իրենք կարող են այլևս չաջակցել Կառավարությանը, չքվեարկեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին և այլն: Կուսակցական բոսերին հաջորդեցին հիարխայում ավելի ցածր տեղ զբաղեցնողների բեմելը, որոնք, իհարկե, անփորձ են և ավելի անզգույշ հայտարարությունների մեջ: Դրանք բավականին շատ էին, ուստի՝ միշիկական և քոչարյանական պատկանելիություն ունեցող հեռուստաընկերությունները չէին կարող չօգտվել առիթից և հարթակ չտրամադրել «մոլորվածներին»:

Այս անգամ առանձնացրեցինք դրանցից մեկի՝ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցազրույցը Քոչարյանի բիզնես գործընկեր Սամվել Մայրապետյանին պատկանող Հ2-ին: Իմիջիայլոց, Շավարշ Գևորգյանը և նախկին նախագահական փուլի մյուս լրագրողները դարձել են կերպարանափոխման իսկական վիրտուոզներ: Երբ հյուրը գործող կառավարությունից է, նրանք ագրեսիվ են և հարցակոխ են անում: Իսկ երբ նախկին իշխանության ներկայացուցիչներ են հյուրերը, ապա խելոք և նորահարսի հնազանդության հրաշալի օրինակներ:

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս