loader
Ֆեյքերն ընդդեմ հասարակության. «Կեղծիքի անատոմիա»

Ֆեյքերն ընդդեմ հասարակության. «Կեղծիքի անատոմիա»

Ֆանտաստիկ տարի էր: Անցնող տարում փոփոխություններն այնքան մեծամասշտաբ էին, որ անգամ դժվար էր երևակայել: Պեսիմիստները պնդում էին, որ նախկին համակարգը չունի որևէ խոչընդոտ գոյատևելու ևս մի քանի տասնամյակ: Ռեժիմը գտել է վերարտադրվելու իդեալական տարբերակ՝ փող՝ քվեի դիմաց: Իսկ ժողովուդը, չունենալով այլ ելք, ընդամենը թուլացել է և հաճույք ստանում: Օպտիմիստներն ասում էին, որ ցանկացած բռնատիրություն ուշ թե շուտ քանդվում է, սակայն հաստատ ոչ հիմա: Քաղաքագիտական միտքը ի վիճակի չեղավ ճիշտ ախտորոշելու հասարակության վիճակը: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ այն այսօր ի վիճակի չէ գրելու հիվանդի ճշգրիտ պատմությունը:

Նախկին ռեժիմը արտադրական մասշտաբների էր հասցրել ֆեյք քաղաքագետների և ֆեյք լրատվամիջոցների քանակը: Պրոպագանդան և մանիպուլյացիան դոմինանտ էին հասարակական, քաղաքական դիսկուրսում: Բոլորի և ամենքի հետևում Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի ստվերի թեզը դարձել էր անքննելի: Լրատվամիջոցները իրենց ուրույն և շատ կարևոր դերակատարումն ունեին այդպիսի մթնոլորտի ձևավորման մեջ: Նախ՝ մի մասը իսկապես պատկանում էին Մինասյանին, մի հատվածը ֆինանսավորվում էր օլիգարխների կողմից՝ նույն Մինասյանի կողմից տրված հանձնարականների միջոցով: Իսկ փոքրաթիվ բացառությունները չէին կարող հակակշռել լավ կազմակերպված մեծ բանակին:

Նախկին ռեժիմը կորցրեց գործադիրը, օրենսդիրը, արդարադատության մասով դեռ անորոշ վիճակ է, բայց մի բան հստակ է՝ չորրորդ իշխանության մասով պատկերը գրեթե չի փոխվել: Չորրորդ իշխանության համար հեղափոխություն տեղի չի ունեցել: Այն շարունակվում է վերահսկվել մարդկանց նույն խմբի կողմից, ինչ մինչ հեղափոխությունն էր: Ընդամենը գործառույթներն են մի փոքր փոխվել: Այժմ նրանք ունեն մեկ գերխնդիր՝ ամեն գնով, չխորշելով որևէ միջոցից, տպավորություն ստեղծել որ միևնույն է՝ երկրում բան չի փոխվել:

Գործիքները, ինչպես նախկինում, բազմաթիվ են: Ապատեղեկատվություն, ֆեյք օգտատերերի գրառումների տիրաժավորում, վերնագրի և բուն նյութի անհամապատասխանություն, ժամեկտանց նյութերի վերահրապարակում: Իհարկե, հին գործիքակազմի կողքին ավելացել են նաև նորերը՝ ԱՎԾ տվյալների նենգափոխում, ռուսական և արևմտյան ֆեյք լրատվամիջոցներում նյութերի պատվիրում և ապա թարգմանություն հայերենի:

Հասարակական տրամադրությունների այս աստիճան անտեսումը իր հերթին բերում է նոր արհեստական օրակարգերի առաջացմանը: Հեռուստադիտողները, ընթերցողները և համացանցի օգտատերերը, տեսնելով իրողությունների այս աստիճան խեղաթյուրումը, սկսում են վիրավորել լրատվամիջոցներին և լրագրողներին: Ինչը իր հերթին շղթայական ռեակցիայով առաջացնում է իրավիճակ, երբ հնարավորություն է ընձեռվում արձանագրելու իբր Հայաստանում ճնշվում է ազատ խոսքը: Մինչդեռ իրավիճակը 180 աստիճան այլ է:

Իսկապես այսօր խոսքի և մամուլի ազատության վիճակը աննախադեպ է: Այն ազատ է, քան երբևէ: Իշխանական վերահսկողության տակ գտնվող Հ1-ը դարձել է ամենաազատ և տեսակետների պլյուրալիզմ արտահայտող լրատվամիջոցը: Նրա եթերում կարելի է տեսնել ամենադաժան քննադատությունն՝ ուղղված գործող իշխանությունների հասցեին, ինչը չենք կարող ասել մասնավոր հեռուստաընկերությունների վերաբերյալ: «ՊանԱրմենիան» գրուպը, որ պատկանում է Միքայել Մինասյանին, և որի կազմում են «Արմենիան«, «Ա թիվին» և «Արմնյուզը», նույն անձնավորությանը պատկանող «Շանթ»-ը, ՕԵԿ-ի Հ3-ը, Դաշնակցության «Երկիր մեդիան», ԲՀԿ-ի «Կենտրոն»-ը, զբաղված են մեկ գործով՝ սևացնել և ջախջախել գործող իշխանությանը, բայց այս լրատվամիջոցները փառք են նախկին ռեժիմի հսկողության տակ գտնվող օնլայն լրատվամիջոցների համեմատ. վերջիններս ուղղակի պատերազմ են հայտարարել հասարակությանը և նրա վստահությունը վայելող իշխանությանը:

Անդրադառնանք այս պատերազմի գործիքակազմի մի քանի դետալներին: Լրատվամիջոցը տպագրում է նյութ հետևյալ վերնագրով՝ «Նոր իշխանությունների օրոք ովքե՞ր են օգտվել բիզնես կլասի ավիատոմսերից»: Նկարում զետեղված են առաջին փոխվարչապետի և նախարարների նկարներ: Բուն նյութից պարզ է դառնում, որ բիզնես կլասի ավիատոմսերից օգտվել են բոլորովին այլ մարդիկ, որոնք կապ չունեն պետական բյուջեի հետ: Ի՞նչ է կատարվում բուն նյութի քննարկման տակ. ընթերցողները, որ միայն վերնագիրն ու նկարն են տեսել, վիրավորում և փաստում են՝  բան չի փոխվել, սրանք նույնպես շվայտ և ցոփ կյանք են վարում: Մյուսները, որ նաև նյութն են կարդացել, վիրավորում և փաստում են՝ լրատվամիջոցը դիմել է էժան կեղծիքի:

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս