loader
«Գեներալ չզբաղվել պոլիտիկա». «Կեղծիքի անատոմիա»

«Գեներալ չզբաղվել պոլիտիկա». «Կեղծիքի անատոմիա»

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները նաև դե յուրե ամրագրեցին հեղափոխության հաղթանակը: Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ հեղափոխությունն ավարտված է: Սակայն դա ամենևին չի բացառում, որ դեռ որոշ ժամանակ հնարավոր է հակահեղափոխական օջախների առաջացում: Դեռ քարոզարշավի ժամանակ ակնհայտ դարձավ, որ նման օջախ է հանդիսանում արցախյան գեներալիտետի մի հատվածը: Մարդիկ, որոնք չքննադատեցին՝ Աղդամը մեր հայրենիքը չէ կամ Կազանյան փաստաթուղթը, այժմ սկսեցին շահարկել Սասուն Միքայելյանի իսկապես անհաջող համեմատությունը: Նրանք չդադարեցին անգամ այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրեց գործընկերոջ փոխարեն: Չդադարեցին նաև նախազգուշացումից հետո, որ շարունակելու դեպքում ընտրություններից հետո նրանց հետ կլինի լուրջ խոսակցություն:

Իրականում չդադարեցրեցին, որովհետև նրանց առիթ էր պետք, որը նրանց տվեց անփորձ հռետորը: Ղարաբաղյան կլանը բաղկացած էր 2 մասից՝ հայաստանյան և արցախյան հատվածներից: Հայաստանյան հատվածի ջախջախումից հետո արցախյանը դարձավ նաև կենտրոն բոլոր նրանց համար, ովքեր երազում են գործող կառավարության տապալումը:

Զրկված լինելով ուժային միջամտության հնարավորությունից՝ նրանք սկսեցին քարոզչական պատերազմ նոր իշխանությունների դեմ: Իսկ քարոզչական արսենալում ամենափորձակված և բազմիցս իր էֆեկտիվությունը ցուցաբերած զենքը դա Արցախի ապագայի վերաբերյալ քարոզչական հնարքի օգտագործումն է: Գաղտնիք չէ, որ Արցախի իշխանությունները ունեն լուրջ մեդիառեսուրսներ Հայաստանում և դրանք ամբողջ ներուժով օգտագործվում են Արցախի հարցը շահարկելու համար: Վերջին 2 ամսում այդ լրատվամիջոցները բացեիբաց գրում են, որ Փաշինյանը հանձնելու է ազատագրված տարածքները: Բայց քանի որ դրանք մեծամասամբ բացահայտված գործիքներ են, ուստիև դրանց ազդեցությունը չափազանց մինիմալ է: Hayeli.am-ը, Politik.am կամ Yerevan.Today-ն աշխատում են առանց իրենց խնայելու, բայց արդյունքը մոտ է զրոյին:

Ստեղծված իրավիճակում չէր մնում ոչ այլ ինչ, քան մարտադաշտ նետել պաշտոնական խոսնակներին՝ Արցախի նախագահի և Պաշտպանության բանակի խոսնակներին: Չբավարարվելով այսքանով՝ գեներալիտետը որոշեց նաև օգտագործել ծանր տեխնիկա՝ ի դեմս Արցախի նախագահի խորհրդական Ղարամանյանի և ԱԽ քարտուղար Բալասանյանի:

Արցախյան ստրատեգների պլանը հետևյալում էր: Նախ՝ Փաշինյանը զբաղված է ընտրություններով: Երկրորդ՝ ունի լրջագույն խնդիրներ ՀԱՊԿ շրջանակներում: Եվ հատկապես վերջին խնդրով պայմանավորված՝ կնախընտրի հիմա չընդունել մարտահրավերը՝ հետաձգելով այն ավելի բարենպաստ ժամանակներ: Բայց Փաշինյանը գիտակցեց, որ ավելի ճիշտ է հիմա կայացնել կտրուկ որոշումներ, քան այն թողնել ապագային: Իսկ ապագայում վերոհիշյալ գեներալներին կարող էին միանալ նաև գործող և պաշտոնաթող գեներալներ Երևանից:

Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի գերագույն գլխավոր հրամանատարի սասանված հեղինակությունից վատ բան դժվար է երևակայել: Շատերը հասկանալու էին, որ բանակի ուսադիրները խոչընդոտ չեն քննադատելու գլխավոր հրամանատարին: Իսկ քննադատելու շարժառիթներ հաստատ ունեն: Հեղափոխությունը նրանցից շատերին է զրկել բանակի հաշվին սեփական բիզնեսները ծաղկեցնելու հնարավորությունից: Զրկել է բանակի մատակարարման տենդերները զավեշտի վերածելու հնարավորությունից: Բաց տեքստով չի ասվում, բայց բանակի հետ առնչություն ունեցողները գիտեն, որ չի հաջողվում բեկում մտցնել բանակի մատակարարման մեջ: Շահագրգռվածությունից զրկվածներն ուղղակի տորպետահարում են բարեփոխումները:

Ստեղծված իրավիճակում միակ ճիշտ որոշումը Լևոն Մնացականյանին հեռացնելն էր: Եվ հիմա ամբողջ թափով սկսվել է քարոզչական պատերազմի երկրորդ փուլը՝ գեներալին չէր կարելի հեռացնել քաղաքական գնահատականի համար: Այս թեզն ավելի հիմնավոր դարձնելու համար նաև ամբողջ թափով օգտագործվում է Մնացականյանի անցած հերոսական հետագիծը:  Այս գործի առաջամարտիկներից է 5-րդ ալիքը: Ավելորդ չէ ևս մեկ անգամ հիշեցնել, որ այն այժմ պատկանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին:

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս