loader

Հ1-ի չվերահանձնած քննությունը. «Կեղծիքի անատոմիա»

Վերջին շաբաթը նշանավորվեց հրաժարականների շքահանդեսով: Շքահանդես, որի սցենարը ժողովուրդը վաղուց էր գրել, և որը վերջապես դարձավ իրականություն: Պաշտոնները թողեցին պաշտոնյաներ, որոնք այնքան ամուր էին կառչած իրենց աթոռներից, որ երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե ավելի շուտ այդ հիմնարկն ինչ-ինչ պատճառներով կվերանա, քան իրենք շնորհակալություն կհայտնեն և կհեռանան: Բայց, ավաղ, շքահանդեսին չէին մասնակցում մարդիկ, որոնց հանրությունը կցանկանար տեսնել պառադի առաջին շարքերում: Խոսքը Հանրային հեռուստատեսության ղեկավար կազմի մասին է: Հակառակը, ինչպես հիմա է ընդունված ասել, նրանք հայտարարում են՝ թողեք աշխատենք, հազիվ լավ պայմաններ են ստեղծված: Բայց մի փոքր խորանալու դեպքում, այն է՝ նրանց հարցազրույցները վերծանելիս, պարզվում է, որքան էլ տարօրինակ է, այդ մարդկանց ոչ միայն Բաղրամյան 26-ի նախկին տերերն են խանգարել, այլ սեփական առաքելության սխալ գիտակցումը: Նրանք համոզված են,որ պետք է ծառայեն օրվա իշխանությանը, իրենց խոսքով ասված՝ հիմա էլ Փաշինյանի կառավարությանն ենք ցուցադրում (իմա՝ ծառայում): Ուստի՝ Ալեքսան Հարությունյանը և մյուսներն ունեն լրիվ բարոյական իրավունք ասելու՝ մենք չենք փչացրել Հանրային հեռուստատեսության ղեկավարներին՝ «они сами захотели»:

Եվ որպես սեփական խոսքի ճշմարտացիության ապացույց կներկայացնեն Ռուբեն Ջաղինյանի և կոմպանիայի հարցազրույցները և հարցուպատասխանը պատգամավորների հետ: Իսկ այդ նյութերը նայելը կարող է բերել միայն մեկ եզրակացության: Ալեքսան Հարությունյանը պետք է դատարանի կողմից ճանաչվի տուժող կողմ և պետությունից ակնկալի մի կլորիկ գումար փոխհատուցում իր բարի համբավը երկար տարիներ արատավորելու համար: Կարծրածած այն տեսակետը, թե Հ1-ի ղեկավարներին ուղղորդել, ճնշել, սև ցուցակների միջոցով են ստիպել աշխատել, միանգամից վերանում է, երբ հասկանում ես, թե Ջաղինյանը և մյուսներն ինչպես են պատկերացնում Հ1-ի աշխատանքը:

Նրանք պատրաստ են նույն ոգով և սկզբունքներով ծառայել նոր իշխանություններին: Մինչ Հ1-ի ղեկավարները սրտատրոփ սպասում են նոր իշխանության իրենց մասով ճակատագրական որոշմանը, հընթացս ապավինելով «Ելքի» պատգամավորներից ոմանց հետ ընկերական հարաբերություններին, նրանք ստիպված էին առերեսվելու լրագրողների հետ, որոնք տարիներ շարունակ բարձրացրել են Հ1-ի և, մասնավորապես, լրատվական դեպարտամենտի խայտառակ աշխատանքի մասին: Դիտենք հատված այդ զավեշտից:

Ինչպես տեսաք, նախկին КВН-չիկը չի պատրաստվել ներկայացմանը և բացարձակ ձախողում է համարը: Կոնկրետ հարցին, թե ինչո՞ւ չէր լուսաբանվում քայլարշավը, տրվում է հիասքանչ պատասխան՝ տեսնում եք՝ հիմա ցույց ենք տալիս Փաշինյանին: Ուղղակի ի դժբախտություն Ջաղինյանի՝ Փաշինյանը հիմա չի քայլում: Գոնե քայլեր, Ջաղինյանը ցուցադրեր և այդպիսով սպիտակացներ իր դեմքը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս