loader

Հակահեղափոխության ամենավտանգավոր ճակատը. «Կեղծիքի անատոմիա»

Հակահեղափոխության շանսերը զրո են, բայց դա ամենևին չի նշանակում, որ այս օրերին ծավալվող գործընթացները վտանգավոր չեն և իրենց մեջ չեն ընդգրկում մարտահրավերներ, որոնք կարող են վերապրել թե՛ Ռոբերտ Քոչարյանին, և թե՛ Սերժ Սարգսյանին: Քարոզչական տեռորը, որ ծավալել են վերոհիշյալ երկուսը, կարող է իսկապես երկարաժամկետ առումով վնասներ հասցնել Հայաստանին և Արցախին: Եվ խոսքն Աշոտյանի չարաճիճությունների մասին չէ: Մարդ է՝ իրավունք ունի բրազիլական ֆեյքերին ծանոթացնելու համաշխարհային հեղափոխությունների տերմինալոգիայի հետ: Խոսքը նաև Շարմազանովի՝ զավեշտի հասնող համեմատությունների մասին չէ, երբ համեմատում է «Սասնա ծռերին» և Ռոբերտ Քոչարյանին:

Վտանգն այլ տեղում է: Նախկին ռեժիմի քարոզիչները, սպասարկելով Քոչարյանի և Սարգսյանի նեղ անձնական շահերը, փորձում են արհեստական օրակարգեր ներմուծելով խնդիրներ առաջացնել կառավարության համար: Բայց թիրախներն այնպես են ընտրվում, որ կարող են վնասել ոչ միայն գործող կառավարությանը, այլ նաև հասարակական համերաշխությանը: Օրինակ՝ արհեստական ուռճացվում են Շուռնուխ գյուղում տեղի ունեցածը կամ Գարեգին Բ-ի դեմ ընթացող հասարակական փոքր խմբի պայքարը: Երբ հայտարարվում է, որ անկախ մեր սիմպատիաներից, հասարակական տոլերանտությունից պետք է պատժվեն Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի կազմակերպիչները, վերոհիշյալ քարոզիչները դա ներկայացնում են իբրև նոր կառավարության ռազմավարական մոտեցում ԼԳՏՊ համայնքին աջակցելու քաղաքականություն: Կամ Գարեգին Բ-ի դեմ իրականացվող ակցիաները: Փորձ է արվում այդ շարժման կազմակերպիչներին ամեն գնով կապել նոր իշխանության հետ և տողատակերով համոզել, թե սա մտածված պետական քաղաքականություն է՝ օգնելու աղանդներին: Բայց հասկանալով, որ դժվար կլինի այս պղտոր ջրերում շատ մեծ ձուկ որսալ, գործի է դրվել, թերևս, ամենավտանգավոր հաղթաթուղթը: Արհեստական ջրբաժան հայաստանցիների և արցախցիների միջև:

Փորձ է արվում ներկայացնելու, թե իբր Մարտի 1-ի կազմակերպիչների բացահայտմանը և դատապարտմանն ուղղված իշխանության քայլերը ոչ այլ ինչ են, քան Արցախի սահմանների անձեռնմխելիությունը թուլացնելուն միտված քայլ: Հրամցվում է, որ Քոչարյանի կալանավորումը ոչ թե 3-րդ Հանրապետության ամենամեծ հանցագործությունը բացահայտելուն միտված քայլ է, այլ Արցախի անվտանգությունը միտումնավոր թուլացնելու ծրագրավորված դեմարշ: Տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն այնքան են հարստահարել Հայաստանը և Արցախը, որ իրենք էլ են սկսել իրենց նույնացնել պետության հետ, հավատալ՝ իրենց անվտանգությունը և Արցախի անվտանգությունը փոխլրացնող և օրգանապես կապված երևույթներ են:

Եվ եթե Հայաստանում այս քարոզչական հնարքներին վերաբերվում են հումորով, ապա Արցախում մի փոքր այլ է իրավիճակը: Տարիների ընթացքում քարոզչական աշխատանքը, արցախցիների միջոցով արհեստական սոցիալական հենարան ստեղծելու նախկին ռեժիմի քաղաքականությունը տվել է որոշակի արդյունքներ: Արցախում փորձում են տարածել ամենաանհավանական լուրերը և սցենարները. Քոչարյանից և Սարգսյանից հետո նոր իշխանություններն անցնելու են արցախցիներին, վտանգվելու են նրանց սեփականությունները և բիզնեսները Հայաստանում:  

Ամբողջական՝ տեսանյութում:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս