loader

Հանցագործ գյուղապետն ավելի շատ համակիր ունի, քան Քոչարյանը. «Կեղծիքի անատոմիա»

Ըստ էության՝ անցած շաբաթ սկիզբ դրվեց հեղափոխության երկրորդ փուլին: Անցումային արդարադատությանը հնարավոր անցնելուն և սահմանադրական բարեփոխումների մասին Փաշինյանի հայտարարություններն ազդարարեցին, որ ոչ միայն չի ավարտվել հեղափոխությունը, այլ նաև հստակ ուրվագծվեցին հեռանկարները՝ երկրորդ փուլի արդյունքում Հայաստանը կարող է էլ ավելի փոխվել, քան գարնանը տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում: Երկրորդ փուլի սկիզբը կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների մեկնարկը:

Եվ, իհարկե, նման մասշտաբի իրադարձությունը, պետք է քաղաքական և տեղեկատվական դաշտ բերեր նոր որակի և քանակի մանիպուլյացիաներ, քարոզչության դաշտ բերեր նախադեպը չունեցող գրոհներ և հակագրոհներ: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանը որոշեց, որ դիրքային վիճակը նրան թույլ է տալիս ձիու վրա վերադառնալ մեծ քաղաքականություն: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակով քաղաքական վերադարձը նշանավորել մեծ մամլո ասուլիսով: Դա նրան թույլ կտար արձանագրելու ևս մեկ մարտավարական բնույթի հաղթանակ: Բայց մի բան էր ժամանակին ենթակայի կարգավիճակում ունեցած դատավորի հետ ստվերային աշխատանքը, որ ինքն, անշուշտ, հիանալի կազմակերպեց, մեկ այլ բան էր հասարակական ակտիվիզմի հետ երբևէ չառնչված և ժողովրդի ատելությունը մինչև վերջ չընկալած գործչի կողմից ասուլիս կազմակերպելու մտադրության իրագործումը:

Ինչպես գիտեք, ասուլիսը տապալվեց, Քոչարյանը փախավ սեփական հյուրանոցից: Անկախ երկրորդ նախագահի նկատմամբ վերաբերմունքից՝ նրա մասին հասարակական կարծիք ձևավորողները մշտապես ցանկացել են նրան ներկայացնել իբրև մեկի, որ երբեք չի խուսափում առճակատումից: Ինքը նույնպես մշտապես աշխատել է, որ ունենա այդպիսի իմիջ՝ միակ տղամարդու վոյինի: Եվ ասուլիսը տապալելու արդյունքում այդ իմիջին հասցվեց գրեթե չվերականգնվող վնաս: Ռոբերտ Քոչարյանը դեռ չէր հասցրել Էրեբունի պլազայից հասնել տուն, սկսվեց տեղեկատվական գրոհը: Նա շահեց ասուլիսը չկայանալուց, ինքն էր կազմակերպել, որ այդպես լիներ, այլևս նա քաղաքական գործոն է և այս մի շարք այլ կարգի իրողությունների խեղաթյուրում: Դրանցից, թերևս, ամենահաճախ հնչող մեղադրանքն այն էր, որ կարելի էր հարցերի միջոցով նեղը դնել Քոչարյանին, իսկ ակտիվիստները դա թույլ չտվեցին իրականացնել: Երկրորդը, թե, իբր, Քոչարյանը միգուցե ուներ լուրջ ասելիք և դա նույնպես խափանվեց: Նախ՝ սկսենք նորից, որ ոչ բոլոր լրագրողներն իրավունք ունեին մասնակցել 9-րդ հարկում տեղի ունեցող ասուլիսին:

Ըստ կարգի՝ հավատարմագրերով ներկայացած լրագրողներին չէին թողնում բարձրանալ վերև՝ պատճառաբանելով, թե նրանք նախօրոք չեն գրանցվել և անվտանգության աշխատակիցների մոտ եղած ցուցակում չկա նրանց անունները: Իսկ ո՞ւմ անուններն էին ցուցակներում: TV-ների, որոնք, բացառությամբ Հ1-ի, դեռևս գտնվում են նախկին ռեժիմի ազդեցության տիրույթում, այսպես կոչված, միշիկ նյուզի և դաշնակցական կայքերի լրագրողների անունները:

Ի հակադրություն այս գործելաոճին՝ այսօր վարչապետի ասուլիսներին կարողանում են մասնակցել բոլոր լրագրողները: Անունը դնել մամլո ասուլիս, բայց ընտրողաբար ընտրել լրատվամիջոցներին, վկայում է անհաճո հարցերից խուսափելու մտադրության մասին, այլապես մուտքն ազատ կլիներ բոլոր լրատվամիջոցների համար: Եվ Վանգա պետք չէր լինել հասկանալու, որ Վիկտոր Սողոմոնյանը հարցի իրավունք տալու է միայն յուրայիններին՝ մնացածին շնորհելով դիտորդի կարգավիճակ: Եվ դա լավագույնս հաստատվեց մի քանի օր հետո «Երկիր Մեդիայի եթերում:   

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս