loader
ՀՀԿ-ն և սատելիտները անվանարկում են ժողովրդին. «Կեղծիքի անատոմիա»

ՀՀԿ-ն և սատելիտները անվանարկում են ժողովրդին. «Կեղծիքի անատոմիա»

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները կարագացնեն քաղաքական ներկա անորոշ իրավիճակի հանգուցալուծման գործընթացը: Ծրագրվում էր, որ այն տեղի կունենա 2019-ի մայիս-հունիսին: Սակայն ընտրությունների արդյունքները թույլատրում են Փաշինյանին վերջնական գրոհի անցնել աշնանը և, թերևս, արդեն ձմռանը կազմակերպել ընտրությունները: Ճիշտ է՝ հանրապետականները և ծպտյալ սատելիտները դեռևս համառում են, բայց այժմ նրանց դիմադրությունը կոտրելը կլինի անհամեմատ ավելի հեշտ, քան հաջորդ գարնանը:

Եվ դա շատ լավ գիտակցում է Փաշինյանը, որ ընտրությունների ավարտից մեկ ժամ անց հայտարարեց՝ Հայաստան վերադառնալուն պես սկսում է քաղաքական խորհրդակցությունները՝ ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ։ Մայիսի սխալը գիտակցվել է և այժմ այն շուտափույթ պետք է շտկվի։ Իսկ ի՞նչ տրամադրություններ են հակադիր ճակատում։ Եվ հակադիր ճակատ ասելով այլևս պետք չէ հասկանալ միայն ՀՀԿ-ին։ Այստեղ են և՛ ԲՀԿ-ն, և՛ մնացած ուժերը, որոնք տապալվեցին ավագանու ընտրություններին։

Քարոզարշավի սկզբից ԲՀԿ-ն որդեգրեց բավականին կոշտ հռետորաբանություն։ Իսկ արդյունքների հրապարակումից հետո շատ հստակ գիտակցում է, եթե ընտրությունները կայանան ձմռանը, ապա 31 հոգանոց խմբակցությունից կմնա լավագույնը 10-12 հոգի։

ԲՀԿ-ում չեն ցանկանում խոստովանել, որ իրենց կողմից սխալ էր ընդունել Փաշինյանի՝ խաղադրույքները բարձրացնելու հայտը։ Սխալ էր մտնել սևերի և սպիտակների բանավեճի մեջ, կոկորդ պատռել, թե սխալ է նման ջրբաժանը։ Ամռանը՝ կառավարության ծրագիրը հաստատելուց ԲՀԿ-ն ամենից հաճախն էր բարձրաձայնում, որ երկրին անհրաժեշտ են շուտափույթ արտահերթ ընտրություններ։ ԲՀԿ-ն անգամ որոշակի քննադատեց կառավարության մտադրությունը՝ ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում։ Այլընտրանքայինները գտնում էին, որ արագ անցկացված ընտրությունները, եթե ամբողջ իշխանությունը վերցնելու շանս չտա, ապա հաստատ բարելավվելու է իրենց դիրքերը։

Առինջի գագաթի ռազմաստրատեգները համոզված էին, որ մոտ է իրենց աստեղային ժամը։ ՀՀԿ-ն ջախջախված է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ չի տիրապետում լուրջ ռեսուրսների։ Նրանք նաև ապավինում էին, որ ընտրակեղծարարների անտեր մնացած հոծ բանակը կարող են իրենցով անել։ Բայց Փաշինյանը գնաց այլ ճանապարհով։ Երևանի ընտրությունները ցուցադրեցին, որ այլևս քրեական տարրերը գործոն չեն ընտրությունների արդյունքների ելքի վրա։ ԲՀԿ-ի համար չի՛ կարող երաշխավորված լինել անգամ երկրորդ տեղը, քանի որ առաջիկա ընտրություններին կմասնակցի նաև ՀՀԿ-ն։ Եվ նրանք, մրցապայքարի դուրս գալով մյուս ուժերի հետ, պետք է ընտրողներին համոզեն, թե ո՞վ է նրանցից ավելի ընդդիմադիր Փաշինյանին։

Այսուհանդերձ, արտահերթ ընտրություններ լինելու կամ չլինելու առումով այս պահին ավելի կարևոր է ՀՀԿ-ի, քան ԲՀԿ-ի դիրքորոշումը, քանի որ ՀՀԿ-ի հետ ընդհանուր հայտարարի գալուց հետո ԲՀԿ-ն չի կարող դեմ արտահայտվել արտահերթ ընտրություններին։

Անցած շաբաթ ՀՀԿ-ն անցկացրեց գործադիր մարմնի նիստ։ Քննարկված հարցերը փորձում են գաղտնի պահել։ Բայց ակնհայտ է՝ հուզող հարցը մեկն է՝ գնա՞լ, թե՞ չգնալ արտահերթ ընտրությունների։ Իսկ մինչ այդ վերոհիշյալ երկու ուժերն, առանց իրար հերթ տալու, կրկնում են նույն միտքը՝ Հայաստանում էյֆորիա է։

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս