loader
Կադրային «голодомор». «Կեղծիքի անատոմիա»

Կադրային «голодомор». «Կեղծիքի անատոմիա»

Հեղափոխությունից 5 ամիս անց հակահեղափոխությունն անվերադարձ ճնշված է: Այսինքն` ՀՀԿ-ի և սատելիտների իշխանությունն այլևս անհնար է վերականգնել: Մի քանի ամսից նաև օրենսդիրը կարտահայտի ժողովրդի հասարակական-քաղաքական նախապատվությունները: Եվ նոր իշխանությունը ստիպված կլինի դիմագրավել բոլոր մարտահրավերներին՝ չվախենալով հակահեղափոխությունից և չվախեցնելով հակահեղափոխությունով: Այդպիսի պայմաններում հնարավոր պատերազմի և տնտեսական անկայուն վիճակի հետ մեկտեղ իշխանությունն ունի ևս մեկ մարտահրավեր, որ, թերևս, ինքն է ստեղծել իր համար: Այդ մարտահրավերի անունն է կադրային քաղաքականություն:

Իհարկե, այս մասին բարձրաձայնվում է Նիկոլ Փաշինյանի առաջին նշանակումներից սկսած: Հասարակության մեջ այս դիսկուրսն ամենից շատ քննարկվողն է: Բայց շատերը, չհամաձայնվելով Փաշինյանի մի շարք նշանակումների հետ, համոզված էին, որ պետք է սպասել: Ամենից հաճախ հնչող փաստարկներն էին` հեղափոխական ակտիվը չի կարող արհամարհվել, և երկրորդ` նախկին իշխանությունները պարզապես խժռել են երկրի կադրային բանկը: Խժռել ասելով նկատի ունենք այն, որ գայթակղելով և ապա կոռուպցիոն համակարգի մասնիկ դարձնելով՝ պարզապես վարկաբեկել է գործի գիտակ մասնագետին: Եվ դա եղել է մշակված և նպատակաուղղված քաղաքականություն:

Երբ ընդդիմության մեջ որևէ ծագող աստղ էր նշմարվում, իշխանություններն իրենց պարտքն էին համարում նրան անել առաջարկություն, որից նա պարզապես չէր կարող հրաժարվել: Եվ բացի դրանից, բոլոր մասնագետները հասկանում էին, որ կարիերայի համար կա մեկ ճանապարհ և այն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով, իսկ այլընտրանքն արտագաղթն է: Բայց հեղափոխությունը նաև հեղափոխություն էր այն իմաստով, որ կային ակնկալիքներ, թե այստեղ նույնպես հնարավոր են ճեղքումներ: Լավատեսությունը նաև սնվում էր Փաշինյանի հավաստիացումներից, թե անվերադարձ անցել են խնամի-բարեկամ-ծանոթ եռամիասնության կործանարար ժամանակները: Սակայն չարաբաստիկ եռամիասնությանը եկավ փոխարինելու միասին քայլելու նորմատիվը հանձնած լինելու չափորոշիչը:

Եվ եթե սկզբնական շրջանում որոշ առումով դա ընկալելի էր, ապա Երևանի ավագանու ցուցակը և ՏԻՄ ընտրություններում «ՔՊ»-ի թեկնածուների անունները լուրջ մտահոգություն առաջացրեցին հանրության շրջանում: Ավագանու ցուցակում, իհարկե, կան արժանավոր և գիտակ մասնագետներ, բայց նրանք փոքրամասնություն են: Եվ երիցս ճիշտ են քննադատները, թե 82 տոկոս քվեն Փաշինյանի վստահության քվեն է:

Հայկ Մարությանն ամենահակասական կերպարներից էր հեղափոխության բեմահարթակում: Կարծում էին, որ կնշանակվի մշակույթի նախարար, բայց չէին էլ պատկերացնում, որ նրա հաշվով Փաշինյանն ունի ավելի լուրջ ծրագրեր: Ինչևէ, Հայկ Մարությանն այլևս քաղաքապետ է և փոքրիկ Հայաստանում դա համարվում է իշխանական համակարգի ամենապատասխանատու պաշտոններից մեկը: Ինչի՞ց սկսեց Մարությանը: Զարմացավ, թե ինչո՞ւ դեռ չի թանկացել տրանսպորտը: Եվ հետո, երբ ժողովուրդը զարմացավ Մարությանի զարմանքից, հերքեց, թե իրեն սխալ են հասկացել: Բայց մյուս միտքը հնարավոր չէր հերքել, քանի որ ասվել էր շատ պարզ և տարընթերցումների տեղիք չէր թողել: Խոսքը չարաբաստիկ կարմիր գծերի մասին է: Սա ունի մեկ անուն` մանիպուլյացիա «լևլ գոդ»:

Ամբողջական՝ տեսանյութում: 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս