loader

«Կեղծիքի անատոմիա». Շոու, որ միշտ կլինի մեզ հետ

Շաբաթն անցավ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում տարած հաղթանակի նշանաբանի ներքո: Հայաստանցիներն անգամ արդուկը միացնելիս իմացան, որ Սերժ Սարգսյանն ադրբեջանցի և թուրք պատգամավորների պորտը տեղն է դրել; Մինչդեռ, ճիշտ է, շատ հպանցիկ, Սարգսյանն անդրադարձավ նաև մի խնդրի, որը ոչ պակաս է սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը: Այն է՝ կոռուպցիան:

Հետաքրքիր է իմանալ, թե հայտնի ելույթն օգնականներից ո՞ր մեկն է գրել; Միգուցե՞ Ավետիս Բերբերյանը, որի 68- ամյա թոշակառու մայրը գարեջրի գործարան է կառուցում Արզնիում. «ՀԺ»-ի փոխանցմամբ՝ 50 միլիոն դրամ նվիրատվություն ստանալով պաշտոնյա որդուց: Ինչևիցե, պատասխանատու լրատվամիջոցները սա ընկալեցին որպես ուղեցույց և պատկան մարմինների հետ սկսեցին բացատրել, թե ինչ առաջընթաց կա կոռուպցիայի դեմ պայքարում:

Ընդհանրապես, 2017 թվականի մասին ասել, թե կա կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթաց, պետք է ունենալ ցինիզմի լուրջ ավելցուկ: Խոսքը մի տարվա մասին է, որի ընթացքում իշխանությունները հանրության մի ստվար հատվածին ներգրավեցին կոռուպցիոն գործընթացների մեջ՝ տալով 10.000 դրամ և ստանալով քվե: Իսկ սա շատ ավելի լուրջ կոռուպցիոն հանցագործություն է, քան որևէ մաքսային տեսուչի ձերբակալությունը: Մինչդեռ որևէ ընտրակաշառք բաժանող չձերբակալվեց: Իշխանական այս քարոզին առաջինն արձագանքեց ԱՄՆ դեսպանատունը: Հրապարակվեց մեր երկրի ներդրումային միջավայրի 2017 թվականի զեկույցը: Մի քանի կարևոր շեշտադրումներ այդ զեկույցից:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս