loader

«Կեղծիքի անատոմիա». Մթության քողի տակ

Ապրիլին վարչապետի պաշտոնը ստանձնող անձը դեռևս հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ շատ քմահաճ անձնավորություն է: Նա ոչ միայն ցանկանում է նստել Բաղրամյան 26-ում, այլ նաև ցանկություն չունի, որ կառավարության նիստերը լինեն դռնբաց: 

Հիշեցնենք՝ անցած շաբաթ կառավարությունը ներկայացրեց օրինագիծ, ըստ որի կառավարության նիստերը կլինեն դռնփակ:

Ահա ինչպես է դա հիմնավորում մշտապես հիմնավորումներ գտնեղ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը.

«Դռնփակ նիստն ավելի անկեղծ ու քննադատական կլինի: Միջազգային փորձն է այդպիսին. Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իսրայել: Օտար աչքը նիստին բանավեճի խոչընդոտ է: 

Եթե դուք ձեր ընտանիքում ձեր տիկնոջ հետ վիճեք, դա մի բան է, իսկ եթե ներկա գտնվի երրորդ անձը, անմիջապես ձեր վեճը կստանա այլ երանգ»:

Հայտնի է, որ կառավարության նախագծերը մինչև նիստ հասնելը անցնում են բավական երկար ճանապարհ: Եվ նախարարը, եթե համաձայն չէ որևէ նախագծի հետ, ունի բավարար ժամանակ իր դիտողությունները հայտնելու: Կարծում ենք պատճառը առավել քան պարզունակ է. Սերժ Սարգսյանը հավես չունի նստել կառավարության նիստերին և մի քանի նախադասություն արտաբերել այս կամ այն նախագծի վերաբերյալ: Նրան ավելի շատ հոգեհարազատ է համր կինոն: Տասը տարի ցուցադրվում են կադրեր, թե ինչպես է այս կամ այն նախարարը ինչ որ բան զեկուցում նրան: Հետո հերթական նախարարը իջնում է Բաղրամյան 26-ի առաջին հարկ և սկսում պատմել, թե ինչ դարակազմիկ հանձնարարություններ ստացավ:

Տեսանյութում առկա է հարցախույզ և հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

Հեղինակ՝ Արիս Վաղարշակյան

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս