loader

Քոչարյանը սխալվում է, տեղի է ունենում ականազերծում. «Կեղծիքի անատոմիա»

Ապրիլի 23-ից հետո, առանց չափազանցության, աշխարհասփյուռ հայությունը ցնծալու և տոնելու ևս մեկ հրաշալի առիթ ստացավ: Մեղադրյալի կարգավիճակում է հայտնվել մեկը, որ 20 տարի առաջ սկսեց ռումբեր տեղադրել հայոց պետականության հիմքում: Տեղադրեց այնքան, որքան կամեցավ, տեղադրեց այնպես, որ հայաստանցիների կյանքը վերածվեց դժոխքի՝ բացառությամբ իր և իր մտերիմների համար: Ռոբերտ Քոչարյանը հիմք դրեց ավազակապետությանը, քաղաքական համակարգի դեգրադացմանը, տնտեսական մենաշնորհների առաջացմանը և նպաստեց բարոյական չափորոշիչների աննախադեպ անկմանը:

Ժամանակի խելակորույս ընթացքի համար նոնսենս է. գործիչն արդեն 10 տարի է՝ նախագահ չէ, սակայն մնում է առաջինը, ում հայ ժողովուդը կցանկանար տեսնել զոլավոր շորերով: Իհարկե, նա ունի մրցակից այս հարցում՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, սակայն Ռոբերտ Քոչարյանի առաջատարությունը վիճարկելը ժամանակի իզուր վատնում է: Իմիջիայլոց, այս թեմային հպանցիկ բացատրություն տվեց Քոչարյանն իր հայտնի հարցազրույցի ժամանակ՝ ակնարկելով, որ Սերժ Սարգսյանն ուներ մեդիառեսուրսներ, իսկ ինքը՝ ոչ, և դա էր պատճառը, որ հանրությունը հենց իրեն է դիտարկում իբրև մարտի 1-ի գլխավոր ոճրագործ:

Հուլիսի 26-ի ամբողջ օրը հանրության ուշադրության կենտրոնում ՀՔԾ շենքի դիմացից հեռարձակվող օնլայններն էին: Մարդիկ ցանկանում էին գոնե մեկ ակնթարթ տեսնել, թե ինչպես է արդարադատությունն անգամ 10 տարի ուշացումով սկսում իրականանալ մեկի հանդեպ, ով բազմիցս էր բռնաբարել նույն արդարադատությունը: Եվ բավականին մեծ էր հիասթափությունը, որ անգամ մի քանի վայրկյանով հնարավորություն չեղավ ըմբոշխնելու Քոչարյանի դեմքը ՀՔԾ մտնելիս: Առավել կասկածամիտներն ընդհանրապես եզրակացրեցին՝ Քոչարյանը չի եկել ՀՔԾ և ամեն ինչ շոու է: Բայց երեկոյի մոտ հանրությունը ստացավ բոլոր հարցերի պատասխանները: Ռոբերտ Քոչարյանն այլևս վկա չէ, փոխվել է նրա դատաիրավական կարգավիճակը: Նա այլևս մեղադրվում է մի շարք անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Իրավապահ մարմինը մի քանի ժամ տվեց Քոչարյանի փաստաբաններին գործի նոր հանգամանքներին ծանոթանալու համար՝ մինչ դատարանը կորոշի՝ կալանավորե՞լ նրան, թե՝ ոչ: Փաստաբաններին օգնելու, միգուցե տանեցիների հետ վերջին ժամերն ազատության մեջ վայելելու փոխարեն Քոչարյանը որոշեց այն անցկացնել հին ընկերների շրջապատում, մասնավորապես, «Երկիր Մեդիայի» եթերում՝ վայելելով Գեղամ Մանուկյանի ընկերակցությունը: Եվ ամենևին պատահական չէ, թե ում վստահեց իր վերջին հարցազրույցը Քոչարյանը մինչև ազատությունից հնարավոր զրկվելը: Գեղամ Մանուկյանը սովորական լրագրող չէ: Մանուկյանը նախկին ագիտպրոմի սովորական լրագրող չէ, որ օգտվել է իշխանական բարիքներից, այդ թվում՝ շքանշանների տեսքով: Մանուկյանը մի մարդ է, որ ազատության մեջ է միմիայն Քոչարյանի բարի կամքի դրսևորման արդյունքում: Եվ պահն էր վերադարձնելու պարտքերը, միգուցե նաև տոկոսներով: Հնարավոր է՝ դա էր պատճառը, որ հնարավոր է՝ խանգարում էր մեկ համար մեծ վերնաշապիկը, բայց 30+1 հայտնի խմբավորման նախկին անդամը որևէ կերպ չէր խոչընդոտում, որ Քոչարյանը 45 րոպե շարունակ խոսի սուտ, դիմի մանիպուլյացիաների և ակնհայտ ապատեղեկատվության: Իհարկե, դրանք բազմաթիվ էին, անդրադառնանք մի քանիսին:

Ամբողջական՝ տեսանյութում:

  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս