loader
Քոչարյանի Նուռը. «Կեղծիքի անատոմիա»

Քոչարյանի Նուռը. «Կեղծիքի անատոմիա»

Հայաստանի նորագույն պատմությունը գիտի բազմաթիվ զավեշտալի և հաճախորդ քաղաքական գործիչների: Բայց կա մեկը, որ, թերևս, անգերազանցելի է այդ դերում: «Ազգային համաձայնության» կամ ինչպես ժողովրդի մեջ է տարածված Նուռը՝ նույն ինքը Արամ Հարությունյանը, իսկապես ֆորա կտա պոտենցիալ մրցակիցներին: Բարոյական արգելքների բացակայությունը նրան դարձնում են այսօրվա իրական առաջատար մրցակիցների հետ պայքարում:

Իսկ մրցակիցները բոլոր նրանք են, ովքեր, օգտվելով Քոչարյանի նեղ վիճակից, փորձում են, կասկածելի ծառայություններ մատուցելով, օգտվել նրա անսահմանափակ ֆինանսական հնարավորություններից: Իսկ ծառայությունների որակը կասկածելի է, որովհետև արդյունքը ավելի շատ բացասական է, քան գոնե չեզոք:

Տպավորություն է, որ Հարությունյանը չի գնում տուն, այլ քնում է «Հայելի»-ի, Yerevan.today-ի կամ 5-րդ ալիքի տաղավարներում: Գրեթե, ամեն օր նա հարցազրույց է տալիս վերոհիշյալ լրատվամիջոցներից մեկին, որոնցում վեր է հանում գործող իշխանության հանցագործությունները և սխալները:

Օրեր առաջ էլ հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանն այս երկրի երբևիցե եղած ամենամեծ կոռուպցիոներն է: Այս գործչի քաղաքական սնանկությունը նորություն չէ, տարակուսանքը ուրիշ հարթությունում է: Քոչարյանը չունի մեկին, ով մոնիթորինգ կանի, թե ինչպես են ծախսվում և բաշխվում նրա ֆինանսական միջոցները: Հետո ի՞նչ, որ դրանք շատ են:

Ցանկացած կարողություն վերջանալու հատկություն ունի, եթե դրանք ճիշտ չեն տեղաբաշխվում և դիվիդենտներ չեն բերում: Եթե լիներ այդ մեկը, ապա 5-րդ ալիքին հատուկ կասվեր, որ պետք է ավելի հոգատար լինեն հեռուստաընկերության սեփականատիրոջ հանդեպ: Չի կարելի փրայմ-թայմի հրավիրել մեկին, ով վաղուց պետք է «սպիսատ» արված լիներ: Չի կարելի հրավիրել մեկին, ում խոսքը ժպիտից ավել ոչինչ չի առաջացնում:

Իհարկե, հանուն արդարության, պետք է նշել՝ Քոչարյանի հաճախորդները քաղաքականապես շատ ավելի տկար են, քան, ասենք, նույն Սարգսյանի համապատասխան գործիքները: Որպես կանոն՝ նրանք շատ ավելի խոցելի են և ունեն կասկածելի անցյալ: Նույնը, իմիջիայլոց, վերաբերում է նաև վերոհիշյալ երկուսի մեդիառեսուրսներին:

Քոչարյանական պատկանելիություն ունեցողները ագրեսիվ են և չեն խորշում որևէ տեսակի կեղծիքից: Սարգսյանականները ավելի զուսպ են և փորձում են իրենց գործը կառուցել մանիպուլյացիաների շնորհիվ:

Ինչևէ, տեղին է հիշեցնել հայտնի անեկդոտը Հարությունյանի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, նա մշտապես առաջադրվել է, իբրև, նախագահի թեկնածու: Եվ այդ ընտրություններից մեկում իր բնակության հասցեի ընտրատեղամասում ստանում է 5 ձայն: Մինչդեռ ընտանիքը կազմված է 4 անդամից: Հասարակության մոտ օբյեկտիվ հարց առաջացավ՝ պարոն Հարությունյան, սիրած ունե՞ս:

«Կեղծիքի անատոմիա»-ն ծաղկաքաղ է արել Հարությունյանի մտքի որոշ գոհարներից: Ակնհայտ է՝ Արտաշատում հյուրանոցը հասարակաց տան վերածած Հարությունյանը չի մոռանում նախկին գործունեության առանձնահատկությունները: Չգիտենք՝ բանախոսի ճաշակը ինչպե՞ս է ընկել կամ բարձրացել, բայց, փաստորեն, նա չի հավանում Փաշինյանի հայերենը, սակայն դրա փոխարեն հավանում է Քոչարյանի հայերենը: «Մասանդրայով», կլիզմայով և ամորձիներով հիանալը իսկապես ճաշակի բարձրացման մասին է վկայում:

Անցնենք առաջ: Հայտնի չէ, թե ում հետ է շփվում Հարությունյանը, բայց ակնհայտ է, որ չի կարողանում դուրս գալ վատ շրջապատից: 2 ամիս առաջ իշխող ուժը ստացել է 70 տոկոս ձայն, իսկ ինքը ավետում է մեծ հիասթափության մասին: Այն դեպքում, երբ Քոչարյանը ռիսկ չարեց համախմբել և որևէ թիմով ներկայանալ Ազգային ժողովի ընտրություններին:

Հարությունյանի ասած հիասթափությունը միայն մեկ դեպքում կարող է վրա հասնել, եթե Քոչարյանը ինչ-ինչ պատճառներով խուսափի քրեական լիարժեք պատասխանատվությունից: Հիասթափություն կարող է առաջանալ, եթե գործող իշխանությունը որոշի Քոչարյանի օրինակով բուծել սեփական օլիգարխների: Հիասթափություն կառաջանա, եթե Փաշինյանի որդին Քոչարյանի որդիների պես դառնա դոլարային միլիարդատեր:

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս