loader

Քոչարյանի սուֆլյորները և գործիքները. «Կեղծիքի անատոմիա»

Հայտնի գաղտնալսման հրապարակումն էականորեն բարձրացրեց Հայաստանի քաղաքական գործընթացների խաղադրույքները: Հաշված ժամերի ընթացքում այնքան արագ զարգացան իրադարձությունները, որ կողմերից մեկը ստիպված եղավ դիմել անգամ Հայաստանի ոխերիմ թշնամուն՝ Իլհամ Ալիևին: Դիմելը պետք չէ ուղղակի հասկանալ: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջիկը սկսեց ակտիվորեն շեյռել Իլհամի զառանցանքները՝ փաստացի քարոզչական պայքարի մեջ ապավինելով Ադրբեջանի նախագահի մտքի փայլատակումներին: Ճիշտ է՝ հետագայում նա հեռացրեց գրառումը, բայց արդեն ուշ էր, հազարավոր օգտատերեր հասցրել էին սքրին անել: Այս գրառումը պատճառ դարձավ բազում մեմերի և նորանոր գրառումների: Օրինակ՝ ոչ այնքան մեդիագրագետ զարմուհին տարբերություն չի տեսել, թե հորեղբայրներից ո՞ր մեկի նկարն է շեյռել: Ի վերջո, բոլորը նույն գործն են անում և ունեն մեկ թշնամի՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

Եղբոր աղջկանից առանձնապես չի տարբերվում նաև հորեղբայրը: Նա ստիպված եղավ հաշված ժամերի ընթացքում բացահայտել բոլոր մեդիառեսուրսները, որոնք կամ վաղուց են պատկանել իրեն, կամ ձեռք է բերվել վերջին ամսվա ընթացքում՝ կալանավորվելուց և ապա ազատ արձակվելուց հետո: Ճիշտ է՝ այդ ցանկը վաղուց էր հայտնի, բայց Ռոբերտ Քոչարյանի անելանելի վիճակը ստիպեց դրանց դիմակազերծել: Ի՞նչ նկատի ունենք դիմակազերծել ասելով: Միայն հարցազրույց տալով դժվար է պնդել, որ դրանք Քոչարյանի սեփական մեդիառեսուրսներն են: Բայց դրանք հարցազրույցներ չեն լրագրության դասական իմաստով: Լրագրողներն ավելի շատ կատարում են սուֆլյորի դեր՝ Քոչարյանի՝ նախօրոք ձայնագրված և մոնտաժված լայվի համար: Այլապես անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է էքսկլյուզիվ հարցազրույց վերցնել Քոչարյանից և չհարցնել Հոկտեմբերի 27-ից, Պողոս Պողոսյանի և Արթուր Մկրտչյանի սպանություններից: Ինչպե՞ս կարելի է վերջերս անընդհատ գրքերի մասին խոսացող պարոնին չհիշեցնել, որ նա ժամանակին հեգնում էր գիրք կարդացողներին: Ինչպե՞ս կարելի է չհարցնել՝ խոսում եք տնտեսական բումից, ապա ինչո՞ւ է ժողովուրդը, մեղմ ասած, ատում ձեր իշխանությունը և Դուք ստիպված էիք զենքով և ընտրախախտումներով վերարտադրվել: Ինչո՞ւ եք հիմա SOS կանչում Եվրախորհրդին, իսկ 2004 թվականին հայտարարում էիք, որ Եվրախորհուրդը պալիտբյուրո չէ և չպետք է ենթարկվենք նրա որոշումներին: Հայտարարում եք, թե Հայաստանը նոր բռնապետ է ստացել, իսկ հինը ո՞վ է՝ Դո՞ւք, թե՞ Սերժ Սարգսյանը:

«Մեդիամաքսի» լրագրողը, որն, իմիջիայլոց, սիրում է մաստեր կլասներ տալ լրագրության վերաբերյալ, ճիշտ կաներ՝ պատրաստվեր հարցազրույցին և այդքան անօգնական չներկայանար: Օրինակ՝ հարցներ, թե տրոլեյբուսի հետևից դուրս եկող և ոստիկանների վրա կրակող ցուցարարներին ինչո՞ւ չգտաք: Կամ, եթե այդքան խիզախություն չուներ, գոնե, հարցներ նախօրեին ՀՔԾ պետի ցուցադրած մատյանի և Տիգրան Աբգարյանի սպանության մանրամասների վերաբերյալ բացահայտումներից:

Թերևս, այսքանով բավարարվենք Քոչարյանի սուֆլյոր լրագրողների մասին հիշատակումներով: Բայց նա ունի ոչ միայն սուֆլյորներ, այլ մատյան գունդ, կամիկաձեների խումբ, որ հանուն շեֆի՝ վաղուց են ուրացել մասնագիտական էթիկան և պարկեշտությունը: Մարդիկ, որոնք այսօրվա ադեկվատներից շատ ավելի առաջ էին զբաղված ադեկվատությունով:

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս