loader

Մեկ օրով թիրախ. բարեգործությո՞ւն, թե՞ ընտրակաշառք. «Կեղծիքի անատոմիա»

Կառավարության ծրագրի հաստատումից րոպեներ անց Հայաստանը թևակոխեց նախընտրական փուլ: Թեժ է լինելու ոչ միայն ավանդական աշունը, այլ նաև ամառը: Ամենայն հավանականությամբ, մենք ականատեսը կլինենք դասական քաղաքական պայքարի՝ առանց ընտրակաշառքների, ադմինիստրատիվ լծակի օգտագործման և ԿԸՀ-ի թվանկարչության: Մի փոքր խնդիր կա ռեյտինգային համակարգի հետ, սակայն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն դիմադրելու ռեսուրսը գրեթե սպառել է: Վերջին քվեարկությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ում այս պահին չկա ռեալ 52 ձայն և ռեսուրսը տատանվում է 35-40 ձայնի սահմանագծում:

Բացառված չէ, որ մինչ քվեարկությունն՝ էլ ավելի նվազի նախկին իշխանությունների կողմնակիցների քանակն ԱԺ-ում: Բայց այս ամենը չի նշանակում, թե քաղաքական պայքարը լինելու է հարթ՝ առանց անակնկալների, կոշտ քննադատության և հակադարձումների: Նախընտրական փուլում ամենից մեծ ինտրիգը լինելու է այսօրվա կառավարություն կազմած ուժերի միջև հարաբերությունները, դիրքավորումները, ամբիցիաները և տեսլականները: Եվ որքան էլ այս պահին ինտրիգային է «Ելք»-ի լինել-չլինելն, այնուամենայնիվ, այս գործոնը չի լինելու նախընտրական պայքարի մեխը: Հիմնական պայքարն ընթանալու է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերի միջև:

Նախկին ռեժիմի տապալման գործին Սերժ Սարգսյանի հրաժարականից ընդամենը 6 րոպե առաջ շարժմանը միացած «Ծառուկյան» դաշինքը չի թաքցնում իր հավակնություններն ապագա խորհրդարանում ունենալու մեծամասնություն: Երբ առաջին անգամ բարձրաձայնվեցին այդ հավակնությունների մասին, շատերը դա վերագրեցին հայաստանյան քաղաքական ուժերին հատուկ ճոռոմ հռետորաբանությանը: Սակայն դրան հաջորդող գործողությունները և դեմարշները փաստում են, որ ԲՀԿ-ն շատ լուրջ է վերաբերում նման հեռանկարներին: Իսկ խոսքը գործի վերածելու համար անհրաժեշտ են կռվաններ և գործիքակազմ: Ինչպես վերևում նշեցինք, ընտրակաշառքի բացակայության պարագայում, այդպիսին կարող է լինել միմիայն բարեգործությունը՝ քաղաքական կապիտալի վերածելու ձգտումը:

Նոր կառավարությունը որոշել է կանաչ ճանապարհ տալ դեռևս նախորդ կառավարության «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Այս փոփոխություններով մինիմումի կհասցվի քաղաքական ուժի կողմից նախընտրական շրջանում բարեգործության անվան տակ, ըստ էության, ընտրողներին գնելու կամ շահագրգռելու արատավոր պրակտիկան:

Չպետք է մոռանալ, որ բարեգործության ֆակտորը, իհարկե ոչ ընտրակաշառքի չափաբաժնով, բայց, անյուամենայնիվ, ունեցել է լուրջ ազդեցություն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Հայաստանյան քաղաքական գործընթացների մշտական ուղեկցի այս բաղադրիչի չեզոքացումը և ապաքաղաքականացումն էական փոփոխություն կմտցնի, թե նախընտրական քարոզարշավի, թե վերջնական խճանկարի արդյունքների վրա:

Եվ ուստի՝ սրանով է պայմանավորված «Ծառուկյան» դաշինքի առաջին գրոհը նոր կառավարության վրա: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները բաց տեքստով հայտարարեցին, որ այս օրենքի ընդունումը կարող է ճակատագրական լինել իրենց կառավարության կազմում մնալու կամ չմնալու հարցում: Եվ, իհարկե, ժանրի կանոններին համապատասխան՝ Ծառուկյանի պատգամավորների սկսած գործը շարունակեց Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Լուրերի գլխավոր թողարկման ժամանակ ներկայացվեցին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հայտարարությունները, որոնք նվիրված էին «Բարեգործության մասին» օրենքի փոփոխություններին: Նախ՝ ռեպորտաժը տևեց ավելի քան 13 րոպե, որի ընթացքում ներկայացվեց միմիայն ծառուկյանականների մտահոգությունները, թե պետությունը ցանկանում է խանգարել Գագիկ Ծառուկյանին շարունակել բարեգործական մեծամասշտաբ ծրագրերը: 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս