loader
Մտահոգվածների վերջին վատությունը. «Կեղծիքի անատոմիա»

Մտահոգվածների վերջին վատությունը. «Կեղծիքի անատոմիա»

Բան չմնաց, ևս երկու օր և մղձավանջը կավարտվի: Մղձավանջ, որը պոլիտկոռեկտ անվանում ենք քարոզարշավ: Առաջ հանրապետականը հարամում և զավեշտի էր վերածում բուն ընտրությունների օրը: Այժմ, զրկված լինելով իշխանությունից, սովորության ուժի համաձայն՝ մի բան հարամելու մղումով նրանք որոշեցին վատ որակի թատրոնի վերածել բուն քարոզչությունը: Սկսեցին բաներներից, շարունակեցին ֆեյք լուրերի տեղատարափով, իսկ դեսերտին մատուցեցին Մենուայի ձին: Նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ Հայաստանում բան չի փոխվել: Եվ նաև մնացած բոլորին բերել աբսուրդի հարթություն և ապացուցել, որ իրենք անգերազանցելի են:

Հանրապետականը գիտի, որ Սերժ Սարգսյանը մենակ չի մերժվել: Նրա հետ մերժվել է նաև նրա գլխավորած ՀՀԿ թիմը: Ուստի, չնայած հռետորաբանությանը, թե ցանկանում ենք դառնալ միակ ընդդիմությունը, որևէ աղերս չունի իրականության և նրանց իրական նպատակների հետ:

Այո, Հայաստանում կա մի փոքր զանգված, որ զրկված լինելով թալանելու հնարավորությունից՝ դեմ է գործող իշխանությանը: Բայց նրա թիվը այնքան չէ, որ նրանից ստանաս սոցիալական շերտ և կարողանաս սպասարկել նրա քաղաքական շահերը: Բացի դրանից, նույն այդ խմբի շատ ներկայացուցիչներ հասկացել են, որ ՀՀԿ-ի հետ կապերի շարունակությունը հղի է նորանոր վտանգներով` հենց իրենց համար: Դիցուք` Հերմինե Նաղդալյանը և Արագածոտնի նախկին մարզպետը հենց քարոզարշավի ժամանակ լքեցին Հանրապետականի նախընտրական ցուցակը: Չնայած համառ ջանքերին՝ Հանրապետականը նաև դաշնակիցներ չգտավ Հայաստանից դուրս՝ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Եվրոպայում, և ո՛չ էլ ԱՄՆ-ում: Մեկ-երկու կոնտեքստից հանված խոսք և փորձ դրա վրա կառուցելու ստրատեգիա, շատ արագ տապալվեցին: Աշխարհաքաղաքական կենտրոնները շատ արագ հիասթափվեցին հանրապետականների անլրջությունից և հասկացան, որ ՀՀԿ-ն՝ որպես ընդդիմություն, անպիտան գործընկեր է: Այս պայմաններում ՀՀԿ-ի միակ բնական գործընկերը Արցախի իշխանություններն են:

Գաղտնիք բացած չենք լինի, եթե պնդենք, որ, ըստ էության, Արցախի իշխանությունները հայաստանյան նախկին իշխանությունների դուստր ձեռնարկությունն են: Եվ, չնայած հեղափոխության օրերին քիչ թե շատ հավասարակշռված պահվածքին, բավականին դժվար են տանում ղարաբաղյան կլանի անկումը բուն Հայաստանում: Եվ նաև 2020 թվականի ընտրությունների կոնտեքտում հասկանում են, որ ժողովրդավարական գործընթացները հասնելու են նաև Արցախ:

Այսպիսով, բնական դաշնակիցը սպասում էր իր աստեղային ժամին, թե ե՞րբ պետք է իր փայ ներդրումը ունենա քարոզարշավը զավեշտի վերածելու գործում` նպատակ ունենալով հարվածել ապագա անտոգոնիստին: Եվ «Իմ քայլը» տվեց նրանց այդքան սպասված հնարավորությունը: Հռետորական արվեստի հետ կապ չունեցող Սասուն Միքայելյանը վերցրեց խոսափողը և անհաջող ձևակերպումներ արեց: Ճիշտ է՝ ժամեր անց թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Սասուն Միքայելյանը հայտարարեցին, որ սխալ ձևակերպում է տեղի ունեցել, բայց արդեն ուշ էր, Արցախում թղթին էին հանձնվել բազում հայտարարություններ և դատապարտող կոչեր:

Դավիթ Բաբայանը և մյուսները մի քանի հեռախոսներով հարցազրույցներ էին տալիս: Դրան հաջորդեց Փաշինյանի հորդորը Բակո Սահակյանին` սաստելու սեփական կառավարության անդամներին: Այդ ժամանակ սկսվեց թատրոնի երկրորդ պլանավորված արարը` Փաշինյանը վիրավորում է Արցախի իշխանություններին: Բայց վիրավորում է ունենալով հետին պլան` նսեմացնել նրանց, որպեսզի չկարողանան խոչընդոտել հանձնելու ազատագրված տարածքները: Եվ նորից առաջին պլան եկան ՀՀԿ-ի կամիկաձեները` Աշոտյանը, Շարմազանովը և, կներեք արտահայտությանս համար, Մենուան:

Ամբողջական՝ տեսանյութում: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս