loader
Նվիրված փողին ու Քոչարյանին. «Կեղծիքի անատոմիա»

Նվիրված փողին ու Քոչարյանին. «Կեղծիքի անատոմիա»

10 օրից մենք կարող ենք ականատեսը լինել մինի հրաշքի: 20 տարի անընդմեջ խորհրդարանում ներկայացված ուժը, հնարավոր է, չհայտնվի Ազգային ժողովում: Ըստ էության՝ Դաշնակցությունը 1999 թվականից առաջ էլ էր ներկա խորհրդարանում: Այն ժամանակ նա իր անդամներին տարբեր խմբակցություններ էր գործուղել: Խորհրդարանում ներկայացված չլինելու հանգամանքով է պայմանավորված դաշնակցական լիդերների ներկա հոգեվիճակը և գործելակերպը: Իսկ ի՞նչ հանգամանքներ նպաստեցին, որ ՀՅԴ-ի՝ խորհրդարանում չհայտնվելը չդիտարկվի իբրև հրաշք: Հաստատապես դա պայմանավորված չէ միայն նախկին ռեժիմի հետ համագործակցության հանգամանքով:

Այդ արատավորող կապը չի խանգարել արձանագրել կայուն հինգ տոկոս քվե: Եվ ժամանակ առ ժամանակ դրան գումարվել է ադմինիստրատիվ ռեսուրսի ընձեռված երկու տոկոսի քվոտան: Վերոհիշյալ երկու տոկոսի վրա մեծ խաչ քաշվեց հոկտեմբերի 2-ին` դաշնակցական նախարարներին և մարզպետներին` հրապարակում աշխատանքից հեռացնելուց հետո: Բայց դա ամենավատը չէր, ինչ պատահեց ՀՅԴ-ի հետ: Միանգամից երկու կուսակցություն, հանգամանքների բերումով, աչք դրեցին քաղաքական գործունեության այն տեսակի վրա, որ Դաշնակցությանն անխափան բերում էր ստաբիլ հինգ տոկոս քվե շահույթ: «Սասնա ծռերը» մի կողմից, իսկ մյուս կողմից ՀՀԿ-ն կլանում են ՀՅԴ-ի բիզնեսը, այսինքն՝ էլեկտորատը: Նրանք այլևս մոնոպոլիստ չեն հողեր ուզելու և ազգայնական հռետորաբանության այլ հարցերում:

Եվ Դաշնակցությանը չի մնում ոչ այլ ինչ, քան նորից նետվել հին ընկերոջ գիրկը՝ արդյունքում քաղաքական կուսակցության դերակատարումն իջեցնելով փաստաբանի մակարդակի: Իհարկե, կռահեցիք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանին ծառայություններ մատուցելու մասին է: Ծառայություն, որ առանձնապես քվեներ չի ապահովվի, բայց փոխարենը կբարձրացնի կուսակցական վերնախավի գնողունակությունը: Ինչպես գիտեք, Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը գնել է Արարատ հեռուստաընկերությունը: Այն ղեկավարելու պատասխանատվությունը դրվել է Հոկտեմբերի 27-ի գործով անցնող, Հ1-ի լրատվականի նախկին ղեկավար Հարություն Հարությունյանի վրա: Իմիջիայլոց, Հարությունյանը նույնպես դաշնակցական է:

Ռոբերտ Քոչարյանի կողմից այդ հեռուստաընկերության գնումն ունի միայն մեկ նպատակ` մեդիաաջակցություն նախկին նախագահին` վերջինիս մեղսագրվող քրեական գործերում: Եվ, ուստի, բնական է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական հոլդինգի երկու կազմակերպությունները` Արարատ հեռուստաընկերությունը և Դաշնակցությունը, գործում են սինխրոն և ուս ուսի տված: Վերոհիշյալ տանդեմի նման համագործակցության հերթական դրսևորում էր «Հայլուրի» հարցազրույցը Հրանտ Մարգարյանի հետ: Դիտենք հատված հարցազրույցից, թե ինչպես է Հրանտ Մարգարյանը մեկնաբանում Մարտի 1-ի գործը: Նախ, ակնհայտ կեղծիք է, որ Դաշնակցությունը չի եղել ո՛չ այս կողմում, ո՛չ այն կողմում:

Դաշնակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմի կողքին: Մարտի մեկից շատ ավելի առաջ էին սկսվել բանակցությունները նոր կոալիցիա կազմելու վերաբերյալ:

Ամբողջական՝ տեսանյութում: 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս