loader

Սարգսյանը հիմա էլ ապրում է ադեկվատների Հայաստանում. «Կեղծիքի անատոմիա»

Մարտի 1-ի ոճրագործներին բացահայտելը և պատժելն այնքան խիստ է պահանջված հասարակության կողմից, որ ստվերել է այնպիսի կարևոր քաղաքական գործընթաց, ինչպիսին է քաղաքապետի ընտրությունները: Քոչարյան-Սարգսյան զույգը, զրկվելով վարչական և ուժային լծակներից, ամբողջովին խաղադրույք է կատարել քարոզչության և ինֆորմացիոն պատերազմների վրա: Նրանց կարելի է համեմատել անհույս վիճակում գտնվող խաղամոլի հետ, որ որոշում է վերջին գումարը խաղադրույք կատարել անհավանական ելքի վրա՝ մոտավորապես 1000 գործակցով:

Իհարկե, օբյեկտիվ հարց կառաջանա՝ ի՞նչ վերջին գումարի մասին է խոսքը, երբ հայտնի զույգը միլիարդավոր դոլարների սեփականատերեր են: Բայց այն տեմպերով, որ նրանք ծախսում են քարոզչության, ֆեյք լուրերի, հասարակական և քաղաքական գործիչներից իրենց համար դրական տեսակետ պոկելու, փաստաբանների վրա, ապա հեռու չէ այն օրը, երբ նրանք իսկապես կդառնան շարքային միլիոնատերեր՝ այսօրվա միլիարդատերերի փոխարեն: Երկու շաբաթ առաջ Քոչարյանը բողոքում էր, որ չի ունեցել մեդիառեսուրսներ և դա, թերևս, կարելի է համարել 45 րոպեանոց հարցազրույցի միակ ճշմարտությանը մոտ գնահատականը: Այժմ մտերմիկ զրույցների ժամանակ լրագրողական դաշտի շատ ներկայացուցիչներ խոստովանում են, որ իրենց այցելում են Քոչարյանի էմիսարները և կատարում անթաքույց առաջարկներ՝ օգնելու մեղադրյալի կարգավիճակում հայտնված էքս նախագահին: Եվ այսօր աննախադեպ է քարոզչական պատերազմը՝ սանձազերծված ընդդեմ կառավարության և ՀԱԿ-ի: Գուշակել կարելի է միայն, թե ինչ է սպասվում հասարակությանը, եթե Սերժ Սարգսյանը միանա Ռոբերտ Քոչարյանին:

Մեկ շաբաթ է՝ սոցիալական ցանցերում քննարկվում է Հանրային ռադիոյի փոխտնօրենի գրառումը: Վերջինս տրվել էր լիրիկական զեղումների, առանց անուններ նշելու, սակայն ակնհայտ էր, որ նկատի ուներ վարչապետին: Իհարկե, «բայղուշություն» անելը տիկին Լիկայի սահմանադրական իրավունքն է, բայց գոնե այս դեպքից հետո պետք է հազար անգամ ավելի անպատասխանատու լինել, որ նշել, թե, իբր, իշխանությունը ճնշում է ազատ խոսքը: Նախորդ իշխանությունների օրոք տիկին Լիկան վաղուց հայտնված կլիներ «Ադեկվատների» փաբում և սիգարը ձեռքին՝ կվերլուծեր քաղաքական անցուդարձը:

Ինչ վերաբերում է «Ադեկվատներին»: Այն իսկապես դրոշակակիրն է ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և ակնհայտ կեղծիքի: Մյուս կողմից, եթե նման «ադեկվատները» շատ լինեն, Քոչարյանի և Սարգսյանի՝ միլիարդատերերից միլիոնատերերի վերածվելու գործընթացը շատ ավելի արագ կլինի:

Մի քանի վայրկյանից դուք ձեր էկրաններին կտեսնեք հատված «Ադեկվատների» հերթական էպիզոդից: Նախապես զգուշացնում ենք, որ էկրաններից հեռանան նյարդային թույլ համակարգ ունեցողները և հայհոյել սիրողները: Միաժամանակ հայցում ենք ներողամտություն մեր բոլոր մնացած դիտողներից:

Ամբողջական՝ տեսանյութում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս