loader

Շեֆից ցինիկը. «Կեղծիքի անատոմիա»

Հայկական թավշյա հեղափոխությունն ինչ-որ տեղ հիշեցնում է սերիալի: Մի քանի սեզոնից հետո նորից հայտնվում է բացասական հերոսը, որին բոլորը վաղուց էին հանձնել հողին: Կերպար, որի բացասական իմիջը ֆորա կտար «Գահերի խաղի» բոլոր բացասական հերոսների իմիջները վերցված: Պերսոնաժ, որին ստիպված եղավ մերժելու անգամ մտերիմ ընկերը: Եվ պրոդյուսերները հասկանալով, որ ընկերը, իրեն կոտորելով հանդերձ, չկարողացավ նվաճել անխտիր բոլորի հակակրանքը, ստիպված նորից վերակենդանացրին ալբանացի մականվամբ հերոսին:

Այս օրերին Ռոբերտ Քոչարյանն օրական մեկ հարցազրույց է տալիս և մշտապես արտաբերում նույն տեքստը՝ իմ ժամանակ լավ էր, իսկ հիմա՝ շատ վատ: Եվ ամեն անգամ ՀՔԾ պետը և հանրությունը ստիպված են լինում իրավական և փաստական տվյալներով ջախջախել Քոչարյանի կեղծիքները:

Վերադառնալով կինոյի տերմինալոգիային, բացի առաջին պլանի բացասական հերոսից, կան նաև երկրորդ պլանի դերասաններ, որոնք կոչված են ավելի մեծ շուք հաղորդել առաջին պլանի հերոսի գործողություններին: Օրինակ՝ ադեկվատներն օրերս հայտարարեցին, որ իրենք սրիկա են և այդպիսով հայտ ներկայացրեցին դառնալու երկրորդ պլանի հերոսներ: Բայց նրանք իրականում ընդամենը մասովկա ապահովվելու համար են:

Երկրորդ պլանի բացասական հերոսի իրական արժանի նոմինանտը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն է: Սույն երիտասարդը տարիներ շարունակ արել է իրենից կախված ամեն ինչ, որ հանկարծ Քոչարյանի ռեյտինգը չբարձրանա «պլինտուսից» բարձր: 

Ամբողջական՝ տեսանյութում: 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս