loader

Թիկնազորի պետին նաև ուրիշ հարցեր տվեք. «Կեղծիքի անատոմիա»

Թավշյա հեղափոխությունն այնքան արագ սկսվեց և հաջողությամբ ավարտվեց, որ շատերը չգիտակցեցին, թե ինչ ֆունդամենտալ փոփոխություններ են տեղի ունեցել և ունենում մեր իրականությունում: Բայց եթե քաղաքացիների առումով դա մի տեղ ներելի է, ապա նման ճոխություն իրեն չի կարող թույլ տալ քաղաքական ուժը: Առավել մտահոգիչ է, որ դա մի գազելի մեջ տեղավորվող կուսակցություն չէ, այլ խորհրդարանում մեծությամբ երկրորդ ֆրակցիա ունեցող ուժն է: Ճիշտ է՝ նախկին ռեժիմի անկումից 6 րոպե առաջ գիտակցեցին, որ պետք է լքել խորտակվող նավը և անցնել ժողովրդի կողմը: Եվ այդ 6 րոպեի ֆոռան նրանց մոտ համոզմունք է առաջացրել, որն իրենք ունեն ինդուլգեցիա շարունակելու նախկին գործելաոճը:

2017 թվականին Գագիկ Ծառուկյանը վերաբացեց քաղաքական էջը: Բացեց, որովհետև այդպես ցանկացավ Սերժ Սարգսյանը: Վերաբացեց, որովհետև Սերժ Սարգսյանի մոտ առկա խաղաքարտերում նա կարևոր նշանակություն ուներ: Այն է՝ Ծառուկյանի միջոցով հնարավորինս փակել իրական ընդդիմության մուտքը խորհրդարան: Ինչպես մինչև 2018 թվականի Սերժ Սարգսյանի մնացած օպերացիաները, այս մեկը նույնպես փայլուն կյանքի կոչվեց:

Հնարավորություն տալով ընտրակաշառք բաժանել օրենքի և ակնհայտ խախտումներով բարեգործություն անել՝ «Ծառուկյան» դաշինքը ստացավ այնքան քվե, որքան նախատեսել էր Սարգսյանն իր համար ցանկալի խճանկարում: Եվ 5 տարի կմշակեին ընդդիմության աթոռները, երբեմն քննդատելով իշխանություններին, իսկ վճռական պահերին կլինեին նրա հենարանը, ինչպես Արմեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի ընտրությունների պարագայում, եթե տեղի չունենար թավշյա հեղափոխությունը:

Հեղափոխական և հետհեղափոխական այս շրջանում նախկին իշխող ուժի նկատմամբ ժողովրդական ատելությունն այնքան խորն է, որ ՀՀԿ-ի հետ երկար տարիներ համագործակցած ուժերը, այս առումով գտնվում են լուսանցքում: Եվ փոխանակ լուսանցքում սպասելու մինչև վտանգը կանցնի, նրանց մոտ հույսեր է առաջացել, որ կարելի է հին մեթոդներով ապահովվել լրջագույն ներկայություն ապագա իշխանական կոնֆիգուրացիայում: 50+1 քվե ունենալու զուտ քաղաքական հայտարարությանը հաջորդեց «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու շուրջ կատաղի պայքարը: Կառավարությունն այստեղ հստակ մերժեց ծառուկյանականների տեսլականները, և Գագիկ Ծառուկյանին ոչինչ չմնաց, քան գոնե փորձելու ամբողջական վերահսկողություն հաստատելու սպորտի նկատմամբ և դրա միջոցով ունենալու որոշակի կռվաններ: Սպորտը, բացառությամբ Ֆուտբոլի և Բոքսի ֆեդերացիաների, գտնվում է Ծառուկյանի տոտալ վերահսկողության ներքո: Բոքսի ֆեդերացիայի նախագահը Արթուր Գևորգյանն է՝ Վովա Գասպարյանի փեսան, մարդ, ում հետ Ծառուկյանի ջրերը երբեք մի առվակով չեն հոսել: Իսկ Ռուբեն Հայրապետյանի հետ հարաբերությունների պարզումը երբեմն հասել է ձեռնամարտի: ԲՀԿ առաջնորդը սկսել է Բոքսի ֆեդերացիայից:

Ամբողջական՝ տեսանյութում:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս