loader

TV Հ24

ԿԵՂԾԻՔԻ ԱՆԱՏՈՄԻԱ

Նրանք չէին կարողանում թաքցնել, որ հեղափոխությունը փոխեց իրենց կյանքի իմաստը, զրկեց Սարգսյանի մոտ լինելու հանգամանքով՝ պայմանավորված պետական և քաղաքական մեծ կարիերա անելու հնարավորությունից: Ըստ էության՝ նրանք չկարողացան ոչինչ առաջարկել նոր իշխանությանը՝ ի տարբերություն, ասենք, նույն կուսակցության օլիգարխիկ թևի:

Եվ Դաշնակցությանը չի մնում ոչ այլ ինչ, քան նորից նետվել հին ընկերոջ գիրկը՝ արդյունքում քաղաքական կուսակցության դերակատարումն իջեցնելով փաստաբանի մակարդակի: Իհարկե, կռահեցիք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանին ծառայություններ մատուցելու մասին է: Ծառայություն, որ առանձնապես քվեներ չի ապահովվի, բայց փոխարենը կբարձրացնի կուսակցական վերնախավի գնողունակությունը:

Պատմաբան Շարմազանովը, թերևս, փորձում է վատ երազի պես մոռանալ 2007-2008 թվականների շարժումը: Եվ, այո, իր հռետորաբանությունը օգտագործելով, նշենք` Հայկը, ի վերջո, հաղթեց Բելին:

Եթե Հայաստանն ունենար զարգացած կինոարտադրություն, ապա տիկին Փոստանջյանը կլիներ հաջողված սցենարիստ: Սյուժեի կառուցման առումով նա չունի մրցակիցներ քաղաքական դաշտում և միակ արժանի հակառակորդը Դիանա Գրիգորյանն է:

Մայիսից հետո շատ մեծ էին հույսերը, որ հարկատուների հաշվին գործունեություն ծավալող Հ1-ը կդադարի պարզապես օրվա իշխանության պրոպագանդայի միջոցը լինելուց: Սակայն հեղափոխությունից վեց ամիս անց շատ քիչ բան է փոխվել Հ1-ի աշխատելաոճում: Իհարկե, կան որոշակի դրական տեղաշարժեր լրատվական-վերլուծական հաղորդումներում, բայց կոնկրետ լուրերում փոփոխությունները չնչին են:

Փաշինյանն առաջադրվեց ստիպված` չընտրվելու պայմանով: Եվ չթաքցրեց էլ, որ կօգտագործի առիթն առաջացած մի շարք և հանրությանը հուզող հարցերը պարզաբանելու համար: Իհարկե, Փաշինյանի հռետորական հմտությունները, գրեթե, անսահմանափակ են, բայց ելույթում հնչեցին մտքեր, որոնք կարիք ունեն լրացուցիչ պարզաբանման:

Պարզվեց, որ ժողովուրդը կարող է իր քվեով պատասխանել իրեն համար անընդունելի նշանակմանը: Պարզվեց` Նիկոլ Փաշինյանի անձնական երաշխավորությունն առոչինչ է, եթե ոչ իշխանական թեկնածուն կազմակերպված է և վայելում է ժողովրդի համակրանքը: Բայց պարզվեց նաև կարևոր ևս մեկ հանգամանք՝ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չունի կառուցելու միակուսակցական համակարգ: Չունի ցանկություն ամեն գնով, ամեն տեղ հասնելու հաղթանակի:

Լրահոս