loader

TV Հ24

ԿԵՂԾԻՔԻ ԱՆԱՏՈՄԻԱ

Ռուսաստանը երկաթուղի է կառուցում Ադրբեջանի միջոցով դեպի Իրան: Ռուսաստանի համար դա լավ է՝ իր բեռները Ադրբեջանի և Իրանի միջոցով հասցնել Պարսից ծոց և այնուհետև Հնդկական օվկիանոս: Կրկին հարց Աշոտյանին. գտեք Հայաստանի շահը այս գործարքում: Դիմենք մեր համաքաղաքացիներին և տեղեկանանք՝ նրանք նույնպե՞ս կարծում են, որ ինչ լավ է Ռուսաստանի համար, շահեկան է նաև Հայաստանի համար:  

Հանրային հեռուստատեսության լրատվական բաժինը և նրա առաջատարը հանդիսացող «360 աստիճան» հաղորդումը շարունակում են զբաղեցնել հեռուստադիտողներին՝ չիրականացնելով իրենց բուն գործառույթը՝ լուրեր ներկայացնելը: Իրենց պարագայում ավելի ճիշտ կլիներ նշել. նորությունների փոխարեն՝ հնություններ, խնդիրների լուսաբանման փոխարեն՝ քարոզչամեքենայի գործառույթներ, Բաղրամյան 26-ի լաբորատորիաներում ծնված մտքերի սպասարկում և առաջխաղացում:

Քարոզչամեքենան փոշմանել է. Արմեն Սարգսյանը հիվանդության պատճառով չի լքել վարչապետի պաշտոնը: Ըստ սպասարկող անձնակազմի՝ նոր նախագահը 1997 թվականին այն ժամանակվա իշխանությունների ինչ-ինչ ծրագրերին ասել է ոչ և հեռացել:

 Հեռուստաընկերությունների համար տրամաբանությունը թշնամի է, իսկ օբյեկտիվությունը՝ մարտահրավեր:

Բանակցությունների տասը տարին ամփոփող ռեպորտաժներում հմտորեն շրջանցվում է, որ Սերժ Սարգսյանի օրոք առաջին անգամ հստակ արձանագրվեց, որ հայկական կողմը թողնում է բոլոր յոթ շրջանները, այդ թվում՝ Լաչինը:Իրականությունը շրջանցելու առումով Հանրայինը ունի լուրջ մրցակից՝ ի դեմս Սերժ Սարգսյանի:

Մի քանի տասնյակ լրատվական ծրագրերի արտադրանքի գերակշիռ մասը որևէ աղերս չունի մեր խնդիրների հետ: Մինչդեռ գնաճի, ահագնացող արտագաղթի, քաղաքական հակառակորդների նկատմամբ անհամաչափ ազատազրկման դատավճիռների հետ մեկտեղ ավելացել է ևս մեկ խնդիր:

Ապրիլին վարչապետի պաշտոնը ստանձնող անձը դեռևս հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ շատ քմահաճ անձնավորություն է: Նա ոչ միայն ցանկանում է նստել Բաղրամյան 26-ում, այլ նաև ցանկություն չունի, որ կառավարության նիստերը լինեն դռնբաց: 

Ընդհանրապես, 2017 թվականի մասին ասել, թե կա կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթաց, պետք է ունենալ ցինիզմի լուրջ ավելցուկ: Խոսքը մի տարվա մասին է, որի ընթացքում իշխանությունները հանրության մի ստվար հատվածին ներգրավեցին կոռուպցիոն գործընթացների մեջ՝ տալով 10.000 դրամ և ստանալով քվե:

Լրահոս