loader
Մի շարք բնակավայրերի և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Մի շարք բնակավայրերի և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 14-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթի վարչական շրջանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13, 13/1, 13/2, 15  բազմաբնակարան շենքերի և Վերին Շենգավիթի 1-ին փողոցի թիվ 40 առանձնատան, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի «Ծաղկունք» թաղամասի, իսկ ժամը 08.00-ից մինչև մայիսի 15-ի ժամը 17.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ, Խարբերդ, Նոր Կյուրի, Մարմարաշեն, Ջրահովիտ համայնքների, «Ֆրիվեյ-Էքպրես», «Ֆիրդուս Սարոյան», «Արտ-Թամ», «Հովան-Լիան», «Սարանդ», «Խճաքար-Մուսա» ՍՊԸ-ներին և «Արտակ» ԱԿ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ների  գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: 

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս