loader
10-ամյա երեխայի սպանության պատճառը ինտերնետային խաղերը չեն հանդիսացել. Արցախի ոստիկանություն

10-ամյա երեխայի սպանության պատճառը ինտերնետային խաղերը չեն հանդիսացել. Արցախի ոստիկանություն

Ինտերնետային խաղերը կամ դրանց ազդեցությունը 10-ամյա երեխայի սպանության պատճառ չեն հանդիսացել: Այս մասին նշված է Արցախի ոստիկանության կողմից ներկայացված պարզաբանման մեջ, որում, մասնավորապես, նշված է.

«Վերջերս սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում առ այն, որ սույն թվական ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ, 2001թ.ծնված Ս.Գ-ի կողմից հարազատ եղբոր` 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության հնարավոր պատճառ են հանդիսացել ինտերնետային խաղերը։ 

Հավատարիմ մնալով անմեղության կանխավարկածի պահանջներին և չհրապարակելով քննության արդյունքները՝ տեղեկացնենք միայն, որ շրջանառվող լուրերը իրականության չեն համապատասխանում և ինտերնետային խաղերը, կամ դրանց ազդեցությունը նշված սպանության պատճառ չեն հանդիսացել։ 

Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ կատարած արաքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ.ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

Նշանակված են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս