loader
2011 թ-ից առ այսօր Արցախի ՊԲ-ն շարքից հանել է թշնամու 22 ԱԹՍ

2011 թ-ից առ այսօր Արցախի ՊԲ-ն շարքից հանել է թշնամու 22 ԱԹՍ

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե 2011-ից առ այսօր Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի պաշտպանության բանակի կողմից  հակառակորդի քանի անօդաչու թռչող սարք է շարքից հանվել: 

«Այդ պահից առ այսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում: 

Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»,-հավելել է Սենոր Հասրաթյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս