loader
Մամեդյարով. Համանախագահները ներկայացրել են մի շարք կրեատիվ գաղափարներ

Մամեդյարով. Համանախագահները ներկայացրել են մի շարք կրեատիվ գաղափարներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք կրեատիվ գաղափարներ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ներկայացնելով Կրակովում կայացած հանդիպման արդյունքները, փոխանցում է minval.az-ը:

Ադրբեջանցի նախարարը նշել է, որ հանդիպումը տևել է մոտ 6 ժամ:

«Համանախագահները ներկայացրել են մի շարք կրեատիվ գաղափարներ»,- ասել է Մամեդյարովը:

Նա նշել է, որ օրվա ընթացքում հանդիպում է ունեցել հակամարտության կարգավորման միջնորդների, Հայաստանի արտգործնախարարի և համանախագահների, իսկ հետո առանձին հանդիպում է ունեցել հայ գործընկերոջ հետ, ինչից հետո կրկին հանդիպել է համանախագահների հետ:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս