loader
Ադրբեջանական զինուժը  կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ

Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ

Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս