loader
ԱՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին հորդորում է ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից

ԱՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին հորդորում է ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից

Չնայած վերջին շրջանում արցախա-ադրբեջանանական հակամարտ զորքերի շփման գծում կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածության, այդուհանդերձ հակառակորդը շարունակում է առաջնային գծի տարբեր հատվածներում ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ինչպես նաև որոշ ուղղություններում իրականացնել ռազմավարամարտավարական նշանակության սադրիչ գործողություններ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առայժմ ձեռնպահ են մնում դիմել պատասխան քայլերի, սակայն պատրաստակամ են ադրբեջանական զինուժի կողմից դրսևորվող նման վարքագծի շարունակման դեպքում ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրավիճակը սրելու անհեռանկար գործողություններից և, գոնե, տոնական օրերին հետևել հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ  կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության պահանջներին:

 

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս