loader
ԱՀ ՊՆ-ում մեկնարկել են մասնագիտական հավաք-պարապմունքները

ԱՀ ՊՆ-ում մեկնարկել են մասնագիտական հավաք-պարապմունքները

Պաշտպանության բանակի 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 4-ից մեկնարկել են մասնագիտական հավաք-պարապմունքներ, որոնց ներգրավված են կենտրոնական ենթակայության զորամասերի դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և գնդացրային ջոկերի հրամանատարները: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Հնգօրյա պարապմունքների շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ստանալու կատարելագործել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, իրականացնել փորձի փոխանակում, հստակեցնել այն առաջնահերթությունները, որոնք միտված են ամենօրյա ծառայողական պարտականությունները առավել բարձր արդյունավետությամբ կատարելուն:

Հավաք-պարապմունքներն ավարտվելու են ստուգարքներով:

 

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս