loader
Ալֆանո. ԼՂ հարցում կշարունակենք աջակցել ՄԽ համանախագահների աշխատանքին (տեսանյութ)

Ալֆանո. ԼՂ հարցում կշարունակենք աջակցել ՄԽ համանախագահների աշխատանքին (տեսանյութ)

ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում: Այդ մասին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն՝ ներկայացնելով 2018 թվականի ԵԱՀԿ-ի նախագահության շրջանակներում իր երկրի առաջնահերթությունները:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կշարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին հակամարտության կարգավորման շրջանակում: Ձգձգված հակամարտությունների կարգավորումը կշարունակի մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում»,- ասել է ԵԱՀԿ նախագահը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս