loader
Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

Արցախի հանրապետության արտգործնախարարությունը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ճանաչողական հանդիպումը, նշված է Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության տեքստում:

«Դրական ենք գնահատում հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ճանաչողական հանդիպումը։

Այն կարևոր է խորհրդակցությունների շարունակականությունը պահպանելու և լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու տեսանկյունից»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս