loader
Արցախի ՊԲ-ն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը

Արցախի ՊԲ-ն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը

Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին և տուրք չտալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս