loader
Արտակ Դավթյանն Արցախում այցելել է առաջնագիծ

Արտակ Դավթյանն Արցախում այցելել է առաջնագիծ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 5-ից 6-ը պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ ԶՈւ գլխավոր շտաբի պետը այցելել է հարավային և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի մշտական տեղակայման վայրեր ու առաջնագիծ: Այցի շրջանակում մասնավոր ուշադրություն է դարձվել միավորումների և զորամասերի արդյունավետ փոխգործակցության կազմակերպման ու զորքերի ներդաշնակ գործողություններին առնչվող հարցերին:

Աշխատանքային այցի երկրորդ օրը ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու բանակի հրամանատարն այցելել են կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնվող ինժեներա-ամրաշինական աշխատանքերին, հետաքրքվել դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններով:

Այցի ավարտին ի մի են բերվել զորամասերի մարտական պատրաստության, թիկունքային ու տեխնիկական ապահովման ուղղություններում արձանագրված  արդյունքները և հստակեցվել  համագործակցության հետագա անելիքները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս