loader
Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի առնչությամբ ԼՂ-ում քրգործ է հարուցվել

Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի առնչությամբ ԼՂ-ում քրգործ է հարուցվել

Ստեփնակերտում Երևանի բնակչուհի Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունը:

2018 թվականի ապրիլի 6-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին: Տվյալ նյութերի հիման վրա ս.թ. ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ) նախատեսված հանցագործության հատկանիշներով»:

Տարվում է նախաքննություն։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս