loader
Բակո Սահակյանը և Կարեն Աբրահամյանն այցելել են առաջնագիծ

Բակո Սահակյանը և Կարեն Աբրահամյանն այցելել են առաջնագիծ

Փետրվարի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Տեղում ծանոթանալով առաջնագծում մարտական ծառայության կրման պայմաններին` Հանրապետության նախագահը զինծառայողների հետ անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է նրանց խնդիրներով և հուզող հարցերով: Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը երկրի ղեկավարին է ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների անվտանգության ապահովմանն ու մարտական հերթապահությունն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված աշխատանքների համալիրը:        

Բակո Սահակյանը զինվորականներին վստահեցրել է, որ այսուհետ ևս  զինծառայողների անվտանգության, կենցաղային և սոցիալական ապահովվածության խնդիրները կշարունակեն գտնվել երկրի բարձրագույն իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահը Թալիշ համայնքում հրավիրել է նաև խորհրդակցություն,  որի ընթացքում համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա անելիքների վերաբերյալ տրվել են կոնկրետ հանձնարարականներ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս