Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու ավանդական փառատոնին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից, հյուրեր արտերկրից: