loader
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Քռասնի գյուղի նորակառույց համայնքային կենտրոնի բացմանը

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Քռասնի գյուղի նորակառույց համայնքային կենտրոնի բացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին Ասկերանի շրջանի Քռասնի գյուղում ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: 
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին նախագծի իրականացման համար: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Բակո Սահակյանը խորհրդանշական է համարել, որ համայնքային կենտրոնը կրում է բարերար Հակոբ Բաղդասարյանի անունը, ով մշտապես սատարել է Արցախին, մասնակցել մեր երկրի շենացման ու զարգացման գործին եւ ողջունել արարողությանը ներկա բարերարի այրիին ու զավակներին:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս