loader
Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերան քաղաքում

Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերան քաղաքում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին Ասկերան քաղաքում անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի շրջանում Արցախի Հանրապետության Նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքին ու արդյունքներին եւ 2019 թվականի ծրագրերին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառավարության անդամներ, շրջվարչակազմի պատասխանատուներ:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս