loader
Ծերեթելի. ԼՂ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար

Ծերեթելի. ԼՂ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներում շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը, տեղեկացնում են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Գեորգի Ծերեթելին մտահոգություն է հայտնել շփման գծում բռնության դեպքերի առնչությամբ և հիշեցրել, որ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը վերահաստատել է վեհաժողովի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս