loader
Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախի Հանրապետություն

Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախի Հանրապետություն

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 5-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ միասին հանդիպել են ՊԲ հրամանատարական կազմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության և մարտունակության ապահովման հարցեր։  Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին` Դավիթ Տոնոյանը հատուկ նշել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը նախապատվությունը տալիս է բանակցությունների միջոցով խնդրի խաղաղ կարգավորմանը ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊԲ հրամանատարական կազմին հորդորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության համաձայն պահպանել բանակցային գործընթացում ձեռք բերված հրադադրի ռեժիմը։ Խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները տարբեր պատճառներով կարող են երկարաձգվել։ Հաշվի առնելով այդ ամենը` հայկական երկու հանրապետությունների զինված ուժերը պետք է ապահովեն բարձր մարտական պատրաստության մշտական աճ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս