loader
Դրախտաձորի համայնքապետի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ են կատարվել

Դրախտաձորի համայնքապետի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ են կատարվել

Օգոստոսի 6-ին Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր գյուղի բնակիչ՝ 1992թ. ծնված Կ.Շ-ն դիմել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ նույն համայնքի ղեկավար՝ 1988թ. ծնված Գ.Ս-ն տարբեր ժամանակահատվածում նշված համայնքի վարչական տարածքում գտնվող Անի գյուղում առկա չբնակեցված տներից քանդել է փայտանյութը և որպես վառելափայտ օգտագործել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանության լրատվության վարչությունից:

Վերջինս նույն համայնքում հաշվառել է իր քրոջը՝ 1995թ. ծնված Ե.Ս-ին և նրա անչափահաս երեխային ու ստացել պետության կողմից հատկացվող սոցիալական նպաստի և էլեկտրական հոսանքի համար տրամադրվող ամենամսյա գումարները, իսկ Գ.Ս-ի հայրը՝ 1961թ. ծնված Ս.Ս-ն գրանցված լինելով նույն համայնքի դպրոցում, որպես պահակ աշխատանքի չներկայանալով ստացել է աշխատավարձ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս